Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»


«Մինչև պարտության սիմվոլները երկրի ղեկից չհեռանան, մենք, պարտությունը պարտության հետևից գրանցելով, անդունդն ենք գլորվելու»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը ոչ թե Ադրբեջանի հերթական սադրանքը, այլ Նիկոլ Փաշինյանի հրավերն է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն, նշել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Պետք է ուշադրություն դարձնել ժամանակագրությանը, այսինքն՝ թե Փաշինյանի որ հայտարարություններին հաջորդեց Ադրբեջանի այս քայլը: Ադրբեջանն անցակետ տեղադրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված այն ելույթներից հետո, որոնցով նա հրաժարվեց Արցախի սուբյեկտայնությունից, ինքնորոշման իրավունքից: Ադրբեջանն էլ իր հերթական քայլն արեց, որը համահունչ է Փաշինյանի հայտարարություններին: Ի՞նչ է ասում Փաշինյանը: Այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն չի հռչակել Խորհրդային Միության իրավահաջորդ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ամբիոնից հնչեցնում է հայտարարություն այն մասին, որ պատրաստ է Խորհրդային Միության տարածքներով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա, իհարկե, ոչ այլ ինչ էր, քան հրավեր: Փաստորեն ասաց՝ «եկեք մեր սահման, մեր սահմանը ֆիքսենք», ու Ադրբեջանն էլ հրավերը ընդունեց և եկավ»,-ասաց Դ. Գալստյանը:

Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց այլ իրողության մասին. «Նիկոլ Փաշինյանը և իր խունտան ժամանակ առ ժամանակ, պատեհ-անպատեհ առիթներով հոխորտանքներ են հնչեցնում այն մասին, թե Արցախի անունից չեն կարող խոսել: Մինչդեռ նա իր ձեռքով է ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով նա լիիրավ կողմ է, իսկ Արցախը՝ շահառու: Եթե ինքն է ստորագրել այդ կետերի տակ ու չի կարողանում տեր կանգնել իր կողմից ստորագրված փաստաթղթին, ապա ինքն իրեն չի հարգում»:

Դավիթ Գալստյանը նշեց, որ այս համատեքստում Ադրբեջանի վարքագիծը սպասելի է: «Ադրբեջանն առավելապաշտ քաղաքականություն է վարում ու ցանկացած առիթ բաց չի թողնելու: Մինչդեռ մեզ համար ցավալի ու անհասկանալի է Հայաստանի իշխանությունների անտրամաբանական ու ոչ հայանպաստ քաղաքականությունը, ինչի մասին մենք Արցախից ժամանակ առ ժամանակ հնչեցնում ենք: Զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը պատվեր կատարող պատգամավորների բերաններով, որոնք պատրաստ են բարեկեցության համար հայրենիք վաճառել, հոխորտանքներ է հնչեցնում Արցախից հնչեցվող կարծիքների մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի՝ օրերս արված այն հայտարարությանը, թե Արցախի Ազգային ժողովն իր հայտարարությունները սխալ է հասկանում, Դավիթ Գալստյանն արձագանքեց. «Ոչ թե մենք ենք սխալ հասկացել, այլ Նիկոլ Փաշինյանն է հայ ազգի սխալը: Նա ամբողջ ազգի սխալն է, որը պարբերաբար նաև սխալ հայտարարություններ ու արտահայտություններ է անում: Մինչև Ազգային ժողովում արված վերջին՝ ապրիլի 18-ի հայտարարությունը, նա խոսում էր այն մասին, որ դեռ պետք է որոշեն, թե ինչ քարտեզներով պետք է տարածքային ամբողջականությունը ճանաչվի: Այդ ժամանակ վերոնշյալ անցակետի մասին խոսք չկար: Երբ հստակեցրեց, թե ինչ քարտեզներով է պատրաստ ճանաչել սահմանները, տեսանք այն, ինչ տեսանք: Ըստ Նիկոլ Փաշինյանի, փաստորեն, մենք ճիշտ չենք հասկացել, իսկ Ադրբեջանը ճիշտ է հասկացել ու ֆիքսել սահմանը: Հիմա ամբողջ ազգը Փաշինյանին ճիշտ չի հասկացել, բայց նա, փաստորեն, ինքն իրեն հակասող պարբերական բնույթ կրող հայտարարություններով Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում: Նրանք համահունչ են գործում: Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանավոր պայմանավորվածությունների պտուղներն ենք քաղում»:

Շեշտելով, որ ՀՀ իշխանությունը շարունակում է պատասխանատվության իր բաժինը բարդել բոլորի վրա՝ բացի իրենից, Դ. Գալստյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները պատերազմի ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդում են ամբողջ ազգի վրա վրա: Նրանք պատասխանտվություն չկրեցին այս կոտորածի համար: Բոլոր հարցերում, բացի իրենից, բոլորին մեղավորներ և պատասխանատուներ նշանակելը Փաշինյանի ձեռագիրն է, քանի որ չի կարող կանգնել ու ասել՝ այո, ես պարտված իշխանություն եմ: Սա փաստ է, որը չարձանագրելու փոխարեն նա մեղքի բաժինը պետք է գցի ժողովրդի վրա՝ հայտարարելով, թե դասալիքներն են պարտվել, բանակն է պարտվել, դավաճանություն է եղել:

Այսպիսի մանիպուլ յացիաներով պարզապես փորձում է երկարաձգել իշխանությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու առումով ես որևէ ակնկալիք չունեմ այս իշխանությունից: Միջազգային կառույցներից ևս ոչ մի լուրջ ակնկալիք չունեմ: Իմ ակնկալիքները միայն հայ ժողովրդից են, որը մի օր ոտքի կկանգնի, պարտության զինանշան դարձած իշխանություններին կվռնդի, ինչի արդյունքում ոչ թե թուրք-ադրբեջանական, այլ հայ ազգի շահերը սպասարկող իշխանություն կունենանք»: Դավիթ Գալստյանը, սակայն, նշեց, որ մենք շատ ժամանակ չունենք:

«Ցավոք, ժամանակը մեր դեմ է աշխատում, բայց, համենայն դեպս, իմ խորին համոզմամբ, մինչև պարտության սիմվոլները երկրի ղեկից չհեռանան, մենք պարտությունը պարտության հետևից գրանցելով՝ անդունդն ենք գլորվելու»,-եզրափակեց Գալստյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ Ֆարմանյան