Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում:
Ուզբեկստանի մայրաքաղաքում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Բաչկովն ուժերը չափել է Սերբիան ներկայացնող Ալեքսեյ Սենդրիկի հետ՝ հաղթելով նրան:
Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:
Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովն անցկացրել է 2020 թվականին: