Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


«Մա՛մ, երբեք չկոտրվես, չխեղճանաս, հիշի՛ր, որ հերոս տղա ունես». Թորգոմ Վարդանյանը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մանկության տարիներին շատ աշխույժ էր: Փոքր տարիքում իրեն մանկական Աստվածաշունչ էին նվիրել, հինգ տարեկանում այն անգիր գիտեր, որ էջը բացում էին, պատմում էր: Երբ ավելի մեծացավ, իրեն գրավում էր ֆիդայական շարժումը: Անդրանիկ Օզանյանի կենսագրությունն ամբողջությամբ գիտեր: Ընդունակ էր, բայց իր աշխուժությունը խանգարում էր, որ ավելի լավ սովորեր:

«Աշխարհագրություն», «Պատմություն» առարկաներն էր շատ սիրում: Միշտ ասում էր՝ Հայաստանի էկոլոգիայի նախարարն եմ դառնալու: Պարապում էր Տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար, սակայն, երբ «Աշխարհագրության» քննությունը փոխարինեցին «Հասարակագիտության» քննությամբ, մի տեսակ կոտրվեց: Չուզեց գործերը Մանկավարժական համալսարան տալ: Շատ համառ էր, եթե մի բան որոշում էր, իրեն համոզել չէր լինի: Ի դեպ, պատերազմից հետո իր մասին լույս տեսած գիրքն էլ հենց այդ պատճառով վերնագրեցինք «Կամակոր կամավորը»: Այդ տարի չընդունվեց, հետո սկսեց աշխատել, եկավ ծառայության մեկնելու ժամանակը: Փոքր տարիքում թոքաբորբով էր հիվանդացել, խրոնիկ բրոնխիտ ուներ, ոտքի նյարդն էր վնասել տիրի հրացանով, իրեն բանակ չտարան»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Թորգոմի մայրիկը:

Նշում է՝ որդին միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի, առաջինն ինքն է գնալու. «Հայրենասեր էր, իր համար հայրենիքն առաջնային էր: Գնաց Ռուսաստան աշխատելու, մեկ տարի հետո վերադարձավ՝ իմ Հայաստանից լավ տեղ չկա»: Թորգոմի մանկությունը Մոնումենտում է անցել, տասներորդ դասարանում էր սովորում, երբ ընտանիքը տեղափոխվեց Քանաքեռ, բայց Թորգոմն այդպես էլ չհարմարվեց այդ տեղափոխությանը՝ «Մականուն ուներ, իրեն ասում էին՝ «Մոնումենտի Թոթո»»: Թորգոմը հասուն տարիքում երկու պատերազմ տեսավ՝ Ապրիլ յան և 44-օրյա: Մայրիկի խոսքով, երբ սկսվեց Ապրիլ յան պատերազմը, ուզում էր կամավորագրվել, զինկոմիսարիատ գնաց, սակայն Թորգոմին մերժեցին՝ բանակում չես ծառայել, քեզ չենք կարող տանել. եթե անհրաժեշտություն լինի, կկանչենք. «44-օրյա պատերազմի ժամանակ էլ առաջին օրերին գնաց զինկոմիսարիատ, որպեսզի մեկնի Արցախ, իրեն մերժել էին: ԵԿՄ-ում նույնպես մերժեցին: Աշխարհազորայինով գնաց: Իր հայրիկը Որսորդմիության անդամ էր և դեռ մանկության տարիներից Թորգոմին միշտ իր հետ որսի էր տանում, նա կարողանում էր շատ լավ կրակել, մարտի դաշտում ևս լավ դիպուկահար է եղել»:

Տիկին Կարինեն վերհիշում է պատերազմական օրերը. «Սեպտեմբերի 29-ին մեկնեց ռազմադաշտ, իրեն միանգամից տարել էին Հադրութ: Ուղիղ մեկ ամիս հետո նահանջի ժամանակ եկել են Մարտունի-2: Վատառողջ էր, հավանաբար անգամ կորոնայով էր վարակված: Հազում էր, ասում՝ մա՛մ, շատ թույլ եմ, համ ու հոտի զգացողությունը կորցրել էր: Վերջին օրը՝ հոկտեմբերի 28-ին, հեռախոսով խոսել էր մեր ու նաև ընկերուհու հետ: Ընկերուհուն ասել էր, որ մոլորվել են՝ համարյա հիսուն կիլոմետր վազել են, բայց, կարծես թե, սխալ կոորդինատներ են տվել, կորցրել են տեղը: Հետո պարզվեց, որ իրոք սխալ կոորդինատներ էին տվել, ամբողջ խումբը հավաքվել էր մի տեղ, Թորգոմը թույլ էր եղել, պառկել էր ու քնել: Դեպքը հենց այդ ժամանակ էլ եղել էր: ԱԹՍ-ն հարվածել էր: Գիտակցություն չէր ունեցել, բայց սիրտն աշխատել էր, փորձել էին իրեն «հետ բերել», բայց ապարդյուն, քանի որ գանգուղեղի վնասվածք էր ստացել: Այդ օրը պետք է զանգեր ինձ, բայց չզանգեց: Անընդհատ փորձեցինք, բայց չկարողացանք իր հետ կապվել: Մայրական սիրտս ինչ-որ բան էր զգում, երեկոյան 11-ի կողմերը վատ զգացի ինձ, անկախ ինձանից լացում էի, զգում էի, որ իմ երեխու հետ ինչ-որ բան է պատահել:

Փաստորեն, հենց այդ ժամին էլ դեպքը եղել էր: Առավոտյան սիրտս այնքան հանգիստ էր, ինքս ինձ մտածեցի՝ երևի Թորգոմն արդեն ապահով տեղում է: Բայց չէինք կարողանում որևէ լուր ստանալ, ո՛չ իր, ո՛չ ընկերների հեռախոսները չէին պատասխանում: Հայրիկն էլ վատ կանխազգացում ուներ: Որքան էլ բարդ իրավիճակում լիներ, ինչ էլ լիներ, Թորգոմը գոնե մի անգամ պիտի զանգեր, որ իր ձայնը լսեինք: Հոկտեմբերի 30-ից արդեն հայրիկը սկսեց փնտրել իրեն: Առաջին հերթին հիվանդանոցներում, քանի որ ասացին, որ վիրավորվել է»: Հիվանդանոցներում սկսված փնտրտուքն արդյունք չի տալիս, հերթը հասնում է դիահերձարաններին: «Ձեռքին Հիսուսի պատկերով դաջվածք ուներ, հենց դրա միջոցով էլ նոյեմբերի 3-ին իրեն «գտանք»: Դեմքի վրա որևէ փոփոխություն չկար: Նոյեմբերի 5-ին հուղարկավորեցինք Գետարգելի գերեզմանատանը՝ պապիկի կողքին: Ինքս խնդրեցի Եռաբլուր չտանել որդուս, ուղղակի չէի դիմանա ամեն անգամ այնտեղ գնալ ու մեր տղաներին տեսնել»: Որդին մայրիկին պատերազմի դաշտից նկարներ գրեթե չի ուղարկել, չի պատմել նաև, թե այնտեղ ինչ է տեղի ունենում, պատերազմից հետո ընկերներն են պատմել՝ մարտադաշտում Թորգոմն իր խորհուրդներով առաջնորդում էր տղաներին: Թորգոմը 2020 թ.-ին մտադրվել էր ամուսնանալ, ընկերուհու՝ Սոնայի հետ 10 տարի ընկերություն էին անում:

Բայց նախ կորոնան խառնեց բոլոր պլանները, իսկ հետո՝ պատերազմը: Տիկին Կարինեն ասում է՝ անգամ Սոնան չկարողացավ Թորգոմին հետ պահել պատերազմ մեկնելու որոշումից: «Ասել էր՝ միայն ափսոսում եմ, որ երեխա չունեցանք: Երբ իր 28-ամյակը նշեցինք, կարծես մի բան զգար, ասաց՝ մա՛մ, գիտեմ՝ ես 30-ին չեմ հասնելու: Ասացի՝ տղա՛ ջան, նման բաներ մի ասա, ինքն էլ հակադարձեց՝ մա՛մ, իմ սիրտը վկայում է, 30-ամյակս չեմ նշելու: Երբ գնում էր, խնդրում էի, որ մնա, ասացի՝ հորեղբորդ տղան՝ Գոռն էլ պատերազմի մեջ է, պատկերացնո՞ւմ ես՝ մեր վիճակն ինչ է լինելու: Ձեռքերը վերև պարզեց՝ Աստված ջան, եթե մի բան լինելու է, թող ինձ լինի, թող եղբորս մազը չպակասի: Այդպես էլ եղավ: Գոռն այնպիսի տեղից հրաշքով պրծավ, որ պատմելու չէ»: Թորգոմը տան ավագ որդին է, իրենից 11 տարով փոքր եղբայր ունի: «Երբ հեռախոսով խոսում էի իր հետ, սկսեցի լաց լինել, ասաց՝ «մամա՛, քեզ հավաքի, հիշիր, որ փողոցով քայլելու ես որպես հերոսի մայր, միշտ հիշիր, որ քո տղան արդեն հերոս է, քանի որ ամեն մեկի բանը չէ կռվի դաշտում մնալը: Երբեք չկոտրվես, չխեղճանաս ու այնպես չանես, որ քեզ խղճան»:

Ամեն անգամ, երբ ընկճվում եմ, իր բառերն են հնչում ականջիս: Նկարի հետ եմ խոսում՝ տղա՛ ջան, գոնե մեկ անգամ երազիս արի, կարոտել եմ: Մի օր եկավ երազիս, պինդ գրկեց՝ մա՛մ, քո աչքերին արցունք չտեսնեմ: Հիմա Սոնան է դարձել իմ աղջիկը, ընկերուհին: Երազում եմ, որ Սոնան իր ընտանիքն ու երեխաներն ունենա, մենք էլ շարունակենք շփվել: Շատ ծանր է տանում Թորգոմի մահը: Ես էլ ինձ համոզում եմ, որ Թորգոմն ուղղակի երկրում չէ, շուտով կգա: Երեկոյան ուշ ժամի, երբ գալիս էր, պատուհանը ծեծում էր, դուռը բացում էի: Հիմա ուշ ժամերին աչքս պատուհանին է, որ պիտի ծեծի, ես էլ գնամ ու դուռը բացեմ: Անընդհատ սպասում եմ, ինձ համոզում, որ ուղղակի երկրում չէ: Երևի հենց դա էլ ինձ ուժ է տալիս՝ անվերջանալի սպասումը, որ Թորգոմը գալու է»:

Հ. Գ. - Թորգոմ Վարդանյանը Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին