Համայնքներում մեր ունեցած փորձն ու մեր ռեսուրսները մեզ թույլ են տալիս վստահեցնել, որ Երևանում էլ լուրջ ծրագրեր ենք իրականացնելու
Հասարակություն«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Երևանցին մասնակից է դառնալու «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը կազմելու գործընթացին։ Մենք կարևորում ենք մասնակցային կառավարումը։ Երևանցին ինքը պետք է որոշի, թե ինչպիսի քաղաքում, միջավայրում է ցանկանում ապրել, ընդ որում, բակից սկսած։
Երևանն այսօր դարձել է, ոչ թե մարդկանց քաղաք, այլ՝ բիզնեսի ու մեքենաների։ Մենք դարձնելու ենք այն մարդակենտրոն քաղաք։ Համայնքներում մեր ունեցած փորձն ու մեր ռեսուրսները մեզ թույլ են տալիս վստահեցնել, որ Երևանում էլ լուրջ ծրագրեր ենք իրականացնելու։