Ողբերգություն Տավուշում. զոհը 39-ամյա տղամարդ է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզում այսօր՝ ժամը 18:40-ի սահմաններում, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն եւ Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի բնակիչ 39-ամյա Արգամ Հովսեփյանն է, որը նույն օրը ժամը 18:20-ի սահմաններում Ուսանողական փողոցի 70 հասցեում գործող Դիլիջանի պետական քոլեջին կից չգործող կաթսայատանը հոսանքահարվել եւ տեղում մահացել է: