Անհրաժեշտ է անհապաղ մատնանշել ագրեսորին և հարձակվողին․ Անն-Լոուրենս Պետելը՝ շտապօգնության մեքենան գնդագոծելու մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Սոթքում սահմանագիծը պաշտպանելիս զոհվեց ևս մեկ 20-ամյա հայ զինվոր ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը՝ հրապարակելով երեկ Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակոցների ենթարկված շտապօգնության մեքենայի լուսանկարները։
«Այսօր Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը՝ գնդակոծելով հիվան տեղափոխող շտապօգնության մեքենան։ Այսօր Ադրբեջանը իրեն պահում էր որպես վտարանդի պետություն։ Անհրաժեշտ է անհապաղ մատնանշել ագրեսորին և հարձակվողին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է:
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում էր ստացել նաեւ բուժակը: