Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա


Գյուղոլոտի ռիսկերն ու անհրաժեշտ արձագանքի բացակայությունը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարիներ շարունակ Հայաստանում անընդհատ խոսվում է գյուղատնտեսության կարևորության ու այս ոլորտում առաջընթաց ապահովելու ներուժի մասին։ Իսկ Փաշինյանը պարբերաբար գյուղոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություններ է անցկացնում, սակայն դրանից տնտեսության այս ճյուղում առկա իրավիճակը չի բարելավվում։ Գյուղատնտեսությունում անկումային տրամադրությունները տևական ժամանակ շարունակական բնույթ ունեն։ Բայց քանի որ այս ոլորտը շատ խոցելի է, ապա հասկանալի է, որ միայն խորհրդակցություններով ու մի քանի կիսատ-պռատ նախաձեռնություններով չպետք է բավարարվել։ Տնտեսության այս ճյուղը պետական հոգածության ավելի համապարփակ մոտեցման կարիք ունի։

Եվ միայն կառավարության թիրախային աջակցության պայմաններում է, որ հնարավոր կարող է դառնալ գյուղոլորտի շարունակական զարգացումը։ Սակայն մինչ այս հարցում իշխանությունների մոտեցումներում փոփոխություն չկա, գյուղատնտեսական ոլորտի առանձին հատվածներում նոր ռիսկեր են նշմարվում։ Այս առումով հատկանշական է գյուղացիներից ու ֆերմերներից մատակարարվող կաթի գնի հանկարծակի էժանացումն այն պարագայում, երբ շուկայում կաթնամթերքի գնի նվազում չի նկատվում։ Իսկ մթերողներն էլ, որպես կաթի գնի նվազման պատճառ, նշում են, թե մթերվող կաթի որակը ցածր է, հարկերն են բարձր, կաթնամթերքը հասնում է արտադրողին միջնորդավորված, անցյալ տարի կաթի դեֆիցիտի պատճառով է գինը բարձր եղել և այլն։ Բայց այս ամենի հետ մեկտեղ տեղեկություններ են շրջանառվում, որ արտադրողներն արտերկրից էժան կաթի փոշի են ներմուծել, ինչն էլ ազդել է պահանջարկի, հետևաբար՝ նաև մթերվող կաթի գների վրա։

Ու պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը վերջերս արգելեց Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը՝ պատճառաբանելով դրանում հայտնաբերված խախտումները։ Պարզվեց, որ պատճառն օտարերկրյա ծագման հումքն է, այդ թվում՝ կաթի փոշին։ Այսպիսով, ստացվում է, որ արտադրողները էժան ու անորակ հումք են ներմուծում, ինչը մի կողմից՝ հարվածում է մեր գյուղատնտեսությանը, մյուս կողմից էլ՝ անորակ արտադրության թողարկման պատճառ է դառնում։ Իսկ այդ անորակ կաթնամթերքը սպառվելու է հայկական շուկայում։ Նման վիճակի շարունակման դեպքում կաթ արտադրողները, ովքեր վարկեր են վերցրել, անասուններ են պահում և ռեսուրսներ ծախսում, կարող են թողնել իրենց ոլորտը՝ համարելով ոչ ձեռնտու։ Այդ պատճառով էլ տարբեր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները բողոքի ցույցեր են կազմակերպում։

Եվ քանի որ խնդրին բավարար ուշադրություն չի դարձվում, նույնիսկ ճանապարհներ փակելու դեպքեր են գրանցվում։ Սակայն ի հայտ եկած ռիսկերը միայն կաթնարտադրության ոլորտով չեն սահմանափակվում։ Ռիսկային միտումներ են նկատվում նաև խաղողագործության ոլորտի գոյատևման համար։ Խնդիրն այն է, որ Երևանի կոնյակի գործարանը դադարեցնում է արտահանումը Ռուսաստան, որը հայկական կոնյակի սպառման հիմնական շուկան էր ապահովում։ Դա պայմանավորված է նրանով, որ ալկոհոլի արտադրությամբ զբաղվող ֆրանսիական հանրահայտ «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որը գործարանի սեփականատերն է, պատժամիջոցների արդյունքում որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Այստեղ մի փոքր հակասություններ կան էկոնոմիկայի նախարարի ու կոնյակի գործարանի հայտարարություններում, բայց խնդիրը, որքան հասկանում ենք, բավական լուրջ է: Ստացվում է, որ խաղողի պահանջարկի նվազման պատճառով այն կարող է մթերվել շատ ցածր գներով, իսկ որոշակի հատվածն էլ կարող է ուղղակի չմթերվել։ Այս ամենի բացասական հետևանքների մասին խոստովանել է նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ միաժամանակ չնշելով, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել տվյալ պարագայում։ Իսկ Փաշինյանը, փոխանակ անդրադառնա գյուղատնտեսության ոլորտում առաջացած այսպիսի ռիսկերին, լրատվամիջոցների հետ զրույցում գլուխ էր գովում, թե Հայաստանի տարածքով օտարերկրյա խմիչքներ ու այլ մթերքներ են արտահանվում Ռուսաստան, քանի որ պատժամիջոցների սահմանումից հետո արևմտյան երկրները չեն ցանկանում գործ ունենալ Ռուսաստանի հետ։

Բայց եթե Հայաստանի տարանցիկ նշանակությունն այսօր կա, վաղը կարող է չլինել։ Անհրաժեշտ է ոչ թե հույսը դնել արտերկրյա արտադրության կամ կիսաֆաբրիկատների վրա, այլ համապատասխան ուղիներ գտնել տեղական գյուղատնտեսությանն աջակցելու, պարենային ինքնաբավությունն ապահովելու և տեղական արտադրանքի արտահանումը տարբեր ուղղություններով խթանելու համար։ Եթե նման փոքրամասշտաբ հարցերը կառավարությունն ի վիճակի չէ լուծել, ապա ինչպես կարելի է ակնկալել, որ ինչ-որ ձևով համապատասխան արձագանք կարող է լինել գյուղատնտեսության համար գլխավոր սպառնալիքին, այն է՝ հայ-թուրքական սահմանի բացմանը, երբ էժան թուրքական մթերքները կհեղեղեն մեր շուկան, ու այդպիսով հայկական գյուղատնտեսությունն ուղղակի կփլուզվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան