Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


Մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված և պատասխանատու անձանց համախմբումը․ Մեսրոպ Առաքելյան

Հարցազրույց

Ասում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

– «86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Բայց նաեւ պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության եւ իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափում». հարցին՝ գործող կառավարությունը ճանաչո՞ւմ է Արցախն Ադրբեջանի մաս, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հստակեցումներ արեց սահմանազատման-սահմանագծման, անկլավներին վերաբերվող հարցերում: Կիսո՞ւմ եք իր արտահայտած դիրքորոշումները, ո՞ւր են դրանք տանելու:

– Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները համաձայնություն չեն կարող առաջացնել որեւէ մեկի մոտ, ով տեղյակ է Հայաստանի նորագույն շրջանի պատմությունից, կարդացել է Հայաստանի սահմանադրությունը եւ չի ցանկանում ուրանալ մեր հայկական պետությունների համար մղված տասնամյակների պայքարը։ Եվ ես ոչ թե ընդհանրապես չեմ կիսում այդ մոտեցումները, այլ՝ պահանջում եմ, որ նա հետ կանգնի մեր երկիրը դեպի անդունդը տանող ճանապարհից։

Ադրբեջանի ագրեսիայի չափերն ու ծավալապաշտական նկրտումները, կարծում եմ, լրացուցիչ ներկայացման կարիք չունեն։ Հիմա էլ Փաշինյանի սին պատրանքին՝ «խաղաղության օրակարգին», լրացնում է Հայաստանի «կադաստրի թուղթ» ունենալու նարատիվը, թե իբրեւ թե աննախադեպ իրավիճակ է ստեղծում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեր տարածքներով ներառյալ, ճանաչելը։ Սա արդեն անլուրջ չէ, հասել ենք ամենավտանգավորին… Մենք չենք կարող այսքան անկարող լինել, սա թույլատրել չի կարելի եւ թույլ չենք տալու։ Թույլ չի տալու հայ ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի։

Նման որոշումները չեն կարող ընդունվել մեկ մարդու, ուժի ցանկությամբ ու որոշումով՝ պարտադրանքների դեմ պայքարում անընդունակ լինելու պատճառով։ Եթե անգամ ստեղծված իրավիճակում իշխող ուժը իր առաջարկներն է համարում որպես ճգնաժամի միակ լուծում, որպես «հայրենիքին փրկություն բերող» միակ տարբերակ, պետք է հաշվի նստի հասարակության հետ։ Նրանք իշխանության չեն եկել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի տարածքները զիջելու համար, ոչ ոք նրանց նման մանդատ, լիազորություն չի տվել։ Եվ նման որոշումներ կայացնելուց առաջ նախ պետք է ժողովրդին հարցնել։ Այնպես որ, հայտարարել ենք, հիմա էլ պնդում եմ, որ միայն հանրաքվեի միջոցով եւ միայն հանրաքվեն կարող է որոշել Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերը։

–Փաստորեն, գնդակն, այսպես ասած, ընդդիմության դաշտում է: Որո՞նք պետք է լինեն հավաքական ընդդիմության քայլերը:

– Եթե նկատի ունեք նախկին իշխանություններին, ապա նրանց գործողությունները միայն նպաստում են իշխանության նման գործելաոճին, քանի որ երկրի առջեւ ծառացած խնդիրների շուրջ քննարկումները արդեն քանի տարի է՝ փոխադարձ մեղադրանքների դաշտից դուրս չեն գալիս։ Իսկ մենք մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված եւ պատասխանատու անձանց համախմբումը՝ ստեղծված խնդիրները առավել արդյունավետ լուծելու նպատակով։ Վստահ ենք, որ մեր ժողովուրդը ունի այն կամքն ու ներուժը, որը կհամախմբի հասարակությանը արժանապատիվ կերպով հաղթահարելու նաեւ այս ճգնաժամային փուլը։

-«Ապրելու երկիրը» նախորդ շաբաթ հայտարարություն էր տարածել՝ պատրաստակամություն հայտնելով առաջնորդելու ընդդիմադիր շարժումը. ի՞նչ արձագանքներ հետեւեցին, առարկայական քայլեր կա՞ն: Հրապարակային որոշ արձագանքներում մեղադրանքներ հնչեցին կուսակցության անդամների հասցեին, որ 5 տարի, երբ շատերը ահազանգում էին սպասվելիք վտանգների մասին, դուք լռում էիք, ավելին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ու զինակիցներն էիք:

– Մի փոքր ճշգրտում՝ մեր նպատակը ոչ թե ընդդիմադիր շարժումը առաջնորդելն է, այլ առաջնորդելը ժողովրդին՝ ստանձնելով պատասխանատվություն պետության եւ ժողովրդի առջեւ։ Ինչ վերաբերվում է արձագանքողներին, դա բնական է, որովհետեւ այդ կերպ կարող են արձագանքել միայն նախկին իշխանությունները, ում դեմ մենք նույնպես պայքարել ենք ու վերադարձ անցյալին չի լինելու։ Չի շարունակվելու նաեւ ներկա վիճակը մեր պայքարի եւ առաջնորդության շնորհիվ։ Մեր իշխանության գալուց հետո նրանք կամ վերանալու են քաղաքական դաշտից, կամ, լավագույն դեպքում, շարունակելու են պայքարը ընդդիմադիր դաշտում գործող իշխանության հետ համատեղ։

– Արցախում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է ակտիվացել. պետնախարարի պաշտոն է ուզում, դեմ չէ Ռուբեն Վարդանյանի հետ անդամակցել ՊՊԿ-ին, ինչի առաջարկը Արցախի ԱԺ նախագահն արեց, պնդում է, որ ռուսական հատուկ ծառայությունների հետ երբեք կապ չի ունեցել, ինքն էլ Արցախի փրկության ծրագիր ունի, որը չի բարձրաձայնում եւ ասում է՝ «Եթե գտնում եք, որ Բաքվի հետ չպիտի խոսել, ապա Արցախի եւ Հայաստանի առաջին թշնամին եք»: Ի՞նչ եք մտածում Սամվել Բաբայանի գործունեության եւ ներկայիս ակտիվության մասին: – Սամվել Բաբայանի գործունեությունն ու հայտարարությունները մեկնաբանելուց զերծ կմնամ։ Նրա հայտարարությունները գնահատողը Արցախի ժողովուրդը կարող է լինել, որն ունի հիշողություն եւ իմաստություն, մարդկանց ու արարքները գնահատելու կարողություն։ Իսկ պետնախարարի պաշտոնը նշանակովի է, եւ թե ով կնշանակվի արդեն Արցախի նախագահի պատասխանատվության ոլորտում է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը