Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդեսը
Մշակույթ«Քավություն» Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում, օրերս, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ բրիտանացի արձակագիր և սցենարիստ Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդեսը ։
Գրքի սյուժեն հետևյալն է.
Ամառային մի շոգ օր տասներեքամյա Բրայոնի Թոլիսը ականատես է լինում տարօրինակ դրվագի։ Աղջկա
անփորձությունը, չափազանց վառ երևակայությունն ու հանգամանքների համակցությունը անդառնալիորեն
փոխելու են այդ օրը Թոլիսների տանը հավաքվածների կյանքը:
Բանախոսներն էին`
«Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը և
թարգմանչուհի Մարիա Սադոյանը, ովքեր էլ ներկայացրին գիրքը։
Գրքի սցենարով 2007 թվականին նկարահանխել է ֆիլմ, որն էլ արժանացել է Օսկարի։
Գրքի ներկայացմանը զուգահեռ բեմադրվել էր փոքրիկ ներկացում`հատվածներ գրքից։
Անուշ Հայիրյան