Իմ տեղափոխությունն այդ ակումբներ հնարավոր չէ․ Սպերցյան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» կամ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին։
– Ռուսական ակումբներից առաջարկներ ունե՞ք:
– Ես չեմ դիտարկել ու չեմ դիտարկելու ռուսական ակումբների առաջարկները։
– Իսկ եթե առաջարկ լինի՞ «Զենիթից» և «Սպարտակից»:
– Ես նրանց կասեմ՝ ոչ, իհարկե։ Իմ տեղափոխությունն այդ ակումբներ հնարավոր չէ։
-Ինչո՞ւ:
– Սա իմ վերաբերմունքն է «Կրասնոդարի» նկատմամբ, երախտագիտությունն այն բանի համար, ինչ մարդիկ անում են ինձ համար։ Փորձում եմ հնարավորինս օգնել իմ թիմին։ Ուստի Ռուսաստանում այլ ակումբներ տեղափոխվելու հարցը ընդհանրապես փակ է, դա անհնար է։
Այս մասին ասել է Սպերցյանը РБ Спорт-ին տված հարցազրույցում։