Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ Աբրահամյան Պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու

Պահանջվում է... «Պետրակով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան էլ սրտամոտ ու ընկալելի են մեր ֆուտբոլասեր հայրենակիցների հույզերը հատկապես երկու գեղեցիկ հաղթանակներից հետո, այս անդրադարձը ֆուտբոլի մասին չէ: Ազգային հավաքականի մասին էլ չէ: Չնայա՜ծ...

Հազվագյուտ անտեղյակների համար նշենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցափուլի մեկնարկում Թուրքիային ցավալիորեն տանուլ տալուց հետո վերջին երկու խաղում հաղթեց Ուելսին ու Լատվիային: Բայց կրկնենք, որ անդրադարձը ֆուտբոլի մասին չի: Այդքան հույզեր, բուռն ու դրական զգացողություններ հարուցած մեր ազգային հավաքականի հաղթանակների հիմնական «մեղավորներից» մեկն, անկասկած, թիմի նոր գլխավոր մարզիչ, Ուկրաինայի երիտասարդական հավաքականն աշխարհի չեմպիոնի բարձունքին հասցրած Ալեքսանդր Պետրակովն է: Վերջին ասուլիսներից մեկի ժամանակ մարզական թղթակիցներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Ալեքսանդր Վասիլևիչն այդքան կարճ ժամանակում այդպես վերափոխել Հայաստանի ֆուտբոլային ընտրանու տղաներին: Հարցին Պետրակովը քիչումիչ անդրադարձավ:

Բայց պատասխանը, կարծում ենք, ճիշտ է փնտրել ինքնուրույն՝ փորձելով հասկանալ այն սկզբունքներն ու գաղափարները, որոնց վրա հիմնվում է մարզիչը: Գլխավոր «բանալին», կարծում ենք, նրա արտահայտած հետևյալ մոտեցումն է: Մի առիթով նա ասաց, թե ցանկանում է, որ մեր հավաքականի ֆուտբոլիստները, հատկապես՝ երիտասարդները, եթե չասենք՝ պատանիները, չվախենան երազանք ունենալ, չվախենան գնալ իրենց երազանքի ետևից, չվախենան պայքարել դրա համար, ձգտեն ու հասնեն հաղթանակի: Հարկավ, կգա ժամանակ, և մարզական մեկնաբաններն ու մասնագետներն ավելի հանգամանորեն միգուցե կխոսեն Պետրակովմարզչի կարողությունների ու Հայաստանի հավաքականում տարած աշխատանքի նրբերանգների ու արդյունքների մասին: Նախ՝ դրա համար դեռ շատ շուտ է, առջևում երկար ու ծանր մրցաշրջան է:

Եվ հետո՝ մեր անդրադարձում նման խնդիր էլ չենք հետապնդում: Մարդը եկել է, ստանձնել է պատասխանատվություն, ծանոթացել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների հետ, որոնց շարքում, քավ լիցի, մի ամբողջ շարք երիտասարդ, տաղանդավոր, անգամ՝ պատանի ու չափազանց խոստումնալից տղաներ կան, «կարգաբերել» է նրանց՝ իր խիստ ու սկզբունքային, բայցև՝ ընկալելի ու մոտիվացնող մոտեցումներով, ու իր գործն է անում: Ինչպես տեսնում ենք, գոնե այս պահի դրությամբ դա անում է բարեխղճորեն ու մեծ նվիրվածությամբ: Պարզ երևում է. մարդը ոչ թե եզրից «կառավարում» է թիմի խաղը, այլ բառացիորեն տառապում է, ապրում է այդ խաղի ամեն մի պահը, դրվագը, միկրոդրվագը: Մեր հավաքականին ու մարզիչ Պետրակովին մաղթելով նոր նվաճումներ ու հաղթանակներ, այնուամենայնիվ, ոչ ֆուտբոլային իրողությունները դիտարկենք: Գիտե՞ք, մեր հասարակական-քաղաքական կյանքում, մեր այսօրվա կործանումային ցնցումների պայմաններում պահանջվում է...

Պետրակով: Լավ, այսպես գրենք՝ «Պետրակով»: Ոչ թե այն իմաստով, թե դրսից պետք է մեկը գա ու մեզ «խելքի բերի», այլ պահանջվում է այնպիսի մի գործիչ, այնպիսի մի ուժ, այնպիսի մարդկանց խումբ, որը չի՛ վախենա պատասխանատվությունն իր վրա վերցնելուց, չի՛ վախենա բարձր նպատակ առաջադրելուց, չի վախենա երազանք ունենալուց ու հատկապես չի վախենա այդ երազանքի համար պայքարելուց և այդ պայքարն առաջնորդելուց: Նայում ես, կարծեք թե, կան առաջնորդներ, կարծեք թե՝ կան «առաջնորդող ուժեր», բայց իրավիճակում, երբ առավել քան ժամանակն է, եթե չասենք՝ մի բան էլ ուշ է, խոսքից գործի անցնելու, ոչինչ ու ոչ ոք տեղից չի շարժվում, իսկ եղած փորձերն էլ հուզումներ չեն հարուցում ու մեծամասնության համար մնում են աննկատ:

Նայում ես մեր առօրյա անցուդարձին, այնպիսի տպավորություն է, թե ո՛չ աղետային պատերազմ է եղել, ո՛չ այնտեղ Արցախն է թշնամական օղակի մեջ առնված ու շրջափակված, ո՛չ հազարավոր զոհեր ենք ունեցել, շատ ներողություն, բայց ինչպես Փաշինյանի տիկինն է ասել՝ «հանուն ոչնչի» (հա՞, հանուն ոչնչի՞), ո՛չ Հայաստանի ղեկավար համարվողն է բացեիբաց ուրացել Արցախն ու Արցախի հայությանը: Նայում ես, ու թվում է, որ մարդկանց դարդուցավը «գինու փառատոնն» է, «ոչխար խուզելու փառատոնն է», սուպերմարկետի ակցիան է, ծիրանի կուտն ու վերջին կարկուտը...

-Ե՞րբ Ձեր դեմքին ժպիտ կտեսնենք,

-Ուելսի նկատմամբ հրաշալի ու ոգևորիչ հաղթանակից հետո հարցրեցին Պետրակովին:

-Երբ իմ երկրում ավարտվի պատերազմը,«մեխեց» նա:

Եվ իսկապես, ինչպես ասվում է՝ սիրելի՛ հայրենակիցներ: Էս ի՞նչ բանի ենք մենք, էս ինչո՞վ ենք զբաղված: Թշնամին ուր որ է՝ տրորտակ է տալու Արցախի բեկորները՝ կոտորելով մեր քույրերին ու եղբայրներին, թշնամին օր օրի սողոսկում է մեր երկիր, երկրի կառավարիչ համարվողը թշնամու ուզածն է «երգում», մենք նստել թամաշա՞ ենք դիտում:

Ուտում-խմում-ուրախանո՞ւմ ենք: Ինչների՞ս վրա: Էդպես երջանիկ բա՞ն է, հա՞, պարտված ու նվաստացված լինելը, միայն թե փորներս կուշտ լինի՞: Մեր երկրում ի՞նչ է, պատերազմն ավարտվե՞լ է:

Չէ՛, մեզ «Պետրակով» է պետք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան