Եթե սեպտեմբերին առաջարկ լինի Հայաստանի հավաքականից, իհարկե, կդիտարկեմ. Հովհաննիսյան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանը հայտնել է, որ պատրաստ է սեպտեմբերին դիտարկել Հայաստանի հավաքական հրավիրվելու առաջարկը։«Չէի ասի, որ հրաժարվել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելուց։ Ես ուղղակի ասացի, որ դեռ պատրաստ չեմ ստույգ պատասխան տալ՝ համաձայն եմ, թե ոչ, քանի որ մտածում էի կարիերայիս հետագա շարունակության մասին։ Ես զբաղված եմ եղել այս հարցով։
Եթե սեպտեմբերին առաջարկ լինի, իհարկե, կդիտարկեմ։ Հետևել եմ Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների արդյունքներին, ուրախ եմ, որ նրանք հաղթում են»,- ասել է Հովհաննիսյանը Metararings-ին ։