Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


«Անսահման բարի էր, հոգատար, ընկերասեր. Էրիկից հետո մենք ուղղակի չկանք». Էրիկ Եղիազարյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մեր փոքր եղբայրն է, ես և քույրիկս իրենից 9 և 8 տարով ենք մեծ: Լուսավոր երեխա էր, այնքան բարի էր, այնքան լավը: Իրեն ասում էինք՝ ինչո՞ւ ես այսքան բարի, կյանքն ու մարդիկ այդպիսին չեն: Էրիկը միշտ արձագանքում էր՝ ամեն ինչ բարության մեջ է, ուրախ եմ, որ այսպիսին եմ ծնվել: Ընկերասեր էր, հոգատար, ինձ երբեմն թվում էր, որ Էրիկն այս մոլորակից չէ: Փոքր տարիքում ավելի պարփակված էր, երբ գնում էի իրեն մանկապարտեզից կամ դպրոցից տուն բերելու, տեսնում էի մի անկյունում նստած՝ ինքն ու իր աշխարհը: Պատանեկության տարիներին լրիվ կերպարանափոխվեց: Ընկերները հավաքվում էին իր շուրջ, ծիծաղում ու կատակներ էր անում: Հիմա, երբ խոսում եմ նրանց հետ, ասում են՝ մի հսկա անդունդ է առաջացել իր բացակայությամբ, չկա այդ ուրախությունը: Իր զրնգուն ծիծաղով բոլորին էր վարակում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էրիկի քույրիկը՝ Անին:

Էրիկը դպրոցին զուգահեռ հաճախել է լողի, թայլանդական բոքսի: «Սպորտն իր կյանքում յուրահատուկ տեղ ուներ: Դպրոցում սովորելու տարիներին շատ հետաքրքրասեր էր, լեզուների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ: 4-5-րդ դասարանում այնքան վարժ էր ռուսերեն խոսում, որ մարդիկ զարմանում էին»,-նշում է զրուցակիցս:

Էրիկը որոշում է զինծառայությունն ավարտելուց հետո միայն բարձրագույն կրթություն ստանալու մասին մտածել: Անին նաև հավելում է՝ եղբայրն ուղղակի խենթանում էր մեքենաների համար, ինժեներ սովորելու մասին էր մտածում, բայց ուսման հետ կապված բոլոր ծրագրերն իրագործելու էր բանակից վերադառնալուց հետո: 2020 թ.-ին Էրիկը մեկնում է բանակ: Նրա ծառայության ութերորդ ամիսը չէր լրացել, երբ սկսվեց պատերազմը: Անին հիշում է այն օրերը, երբ եղբայրը պետք է զորակոչվեր: «Մայրիկս անընդհատ լալիս էր, ասում էր՝ չեմ ուզում, որ գնա, զգում եմ՝ ինչ-որ վատ բան է լինելու: Երբ Էրիկին չծառայելու մասին ինչ-որ բան էինք ասում, միշտ միևնույն կերպ էր արձագանքում՝ դա իմ ինքնասիրությունն է, իմ պատիվը, հայ եմ, տղամարդ ու պիտի ծառայեմ»: Էրիկը ծառայում էր Սանասարում (Կուբաթլու)՝ մոտոհրաձգային գումարտակում: «Սիրով էր ծառայում, ամեն խոսելիս ասում էր՝ շատ լավ եմ, չեմ զգում, թե օրերն ինչպես են անցնում: Ինչպես քաղաքում ընկերական իր շրջապատն ուներ, այնպես էլ ծառայության վայրում շատ կարճ ժամանակում իր ընկերական միջավայրը ստեղծեց: Ամեն օր իր հետ խոսում էինք հեռախոսով: Ամուսինս անգամ կատակում էր՝ թողե՛ք ծառայի, մի՛ խանգարեք: Ասում էի՝ չեք հասկանում մեր կապը, ապրում ու շնչում ենք Էրիկով»:

Սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 26-ի գիշերը Էրոս նամակ է գրում փոքր քրոջս, որ իրենց մարտական տագնապով տանում են Ջրական, Սանասարը համարվում էր Ջրականի թիկունքային զորքը: Ութ ամսվա մեջ երևի չորս անգամ այնտեղ զորախաղերի էին գնացել: Երբ ասաց, որ Ջրական են գնում, մտածեցինք, որ հերթական զորախաղն է, որպեսզի զինվորները զգոն լինեն, բայց հաջորդ առավոտյան արթնացանք լայնամասշտաբ պատերազմի լուրից: Այդ օրը հազիվ էի ոտքերիս վրա կանգնում: Իրենք հարավային թևում էին, առաջին ու կարևոր ճակատում, կոչվում է «Ջաբրայիլի վիշկեք»: Եթե այդ հատվածը գրավեն, գրավում են ամբողջ Ջրականը: Մի երկու նկար կա այդ օրերից՝ բաց դաշտի մեջ տղաները, ավտոմատներով հողին պառկած, կռիվ են տվել»: Էրիկը երկու անգամ է կապի դուրս եկել ընտանիքի հետ, հոկտեմբերի 6-ին վերջին զանգն էր:

«Մայրիկի հետ խոսելիս ասել էր, որ իրենց հետ ամեն ինչ լավ է, բայց իրականում ամենաահավոր տեղում են եղել: Հայրիկիս հետ զրույցում խոստովանել էր՝ հոկտեմբերի 3-ին դժոխք էր, ոչ մի ֆիլմում նման դժոխք չեք տեսնի, ամեն ժամ ու րոպե երկնքից անձրևի նման ռումբեր էին թափվում: Երեխեքը քնել են թաց հողի վրա: Իրենց բժիշկներից մեկն է վերադարձել, մյուսը զոհվել է: Պատմում է՝ ասում էինք, որ նստած քնեն թոքաբորբ չընկնելու համար: Ուտելիք տանող մեքենան իրենց չի հասել, հետո ենք իմանում, որ ուտելիքն ուղղակի թափել են ճանապարհին ու վերադարձել: 11 օր երեխեքը անտառների բարիքով են սնվել: Կամավորներից մեկն ամիսներ անց մեզ հետ կապի դուրս եկավ, պատմեց, թե ինչպես է Էրոս՝ 18-ամյա զինվորն, իրեն դրսևորել պատերազմի դաշտում: Հիշեց՝ «հոկտեմբերի 3-ը դժոխք էր, անցան լայնամասշտաբ հարձակման: Մեր կողմի վրա հրետանին էր աշխատում: Հրետանու հարվածից գլորվեցի, ընկա ձորը, հասկացա, որ մի քանի վայրկյան, ու արկերն ընկնելու են ինձ վրա: Գլուխս բարձրացրեցի ու տեսա, որ մի զինվոր, իրեն գլորելով, գալիս է դեպի ինձ՝ դու չես մեռնելու, դու ապրելու ես: Դա ձեր տղան էր: Ինձ գցեց իր ուսին ու ձորից դուրս բերեց, հոսպիտալից հետո ամեն ինչ արեցի, որ գտնեմ Էրոյին, բայց ասացին՝ զոհվել է»»:

Էրիկը զոհվել է հոկտեմբերի 8-ին: «Տղաներին հաղորդում են, որ «վիշկեքի» հատվածում կամավորներին սպանել են, փրկվածներից մեկը, երբ տղաներն ուզում են գրոհ սկսել, ասում է՝ խնդրում եմ, մի՛ գնացեք, այնտեղ յաշման է, սովորական զինվորներ չեն: Մեր տղաներին ընդառաջ են գալիս մեքենայով, մեր համազգեստը հագած, հայերեն խոսող թուրքեր, թե՝ կանգնե՛ք, բայց մերոնք շատ արագ հասկանում են, որ հայեր չեն ու անցնում են գրոհի: Կռիվն ընդամենը 20 րոպե է տևել, չորս կողմից շրջապատվում են թուրքերով: Հրաման է գալիս, որ ձախ թևը բաց է, պահե՛ք: Հետո ենք իմանում՝ ունեցել են մեկ ПК, ձախ կողմում եղել է իրենց գնդացրորդը, ով զոհվել է դիպուկահարի կրակոցից: Դիպուկահարը խփել է նաև իրենց երկու հրամանատարին, օգնության գնացած բժշկին: Երբ ռացիայով կապ են տալիս, որ ձախ թևը պահեք, առաջինը վազում է իմ եղբայրը, հետո՝ կրակոց ուսին ու գլխին: Մեզ ասացին, որ դրանք կոչվում են պտտվող փամփուշտներ, որոնք օրգանիզմի մեջ պտտվում են այնքան, մինչև մի տեղից դուրս գան: Փամփուշտները դուրս էին եկել Էրոյի սրտից: Երբ մեր տղային բերեցին տուն, գլուխը սարսափելի վիճակում էր, կարծում էինք, որ մի բան պայթել է, գլուխը վնասել է: Մի քանի անգամ մահացանք, երբ տեսանք նրա նկարները դիահերձարանից»:

Հոկտեմբերի 8-ին տղաները բազմաթիվ զոհերի գնով պահում են Մեխակավանի ռազմավարական բարձունքը, իսկ երկու ժամ հետո ստանում են նահանջելու և բարձունքը թողնելու հրաման: «Ամեն օր հարց ենք տալիս՝ եթե պետք է նահանջեիք ու նվիրեիք Ջրականը, ինչո՞ւ այսպես արեցիք, եթե այդ բարձունքը պիտի իրենց թողնեիք ու նահանջեիք, ամենասկզբից դա անեիք, իմ եղբայրն ու մյուս տղաներն իրենց կյանքի գնով պահեցին հողը, իրենք թուրքի դեմ թուրքի խրամատի մեջ են կռվել: Սանասարի՝ իրենց զորամասի գրեթե ողջ հրամկազմը զոհվել է, որովհետև միայնակ չեն թողել իրենց զինվորներին, իսկ ողջ մնացածները սարսափելի ծանր վիրավորումներ են ստացել»: Էրիկը շուտ է տուն «վերադարձել», իրեն և մյուս տղաներին կարողացել են մարտադաշտից 2 ժամ անց դուրս բերել: «Էրոյիս մանկության ընկերները ծնունդով Կապանից են, իրեն շուտ գտնելու հարցում օգնեցին: Եղբորս տեղափոխել էին Կապանի դիահերձարան: Դեմքն արնաշաղախ էր, մեզ ցույց տվեցին թևի՝ առյուծի պատկերով դաջվածքը, մայրիկս ասաց՝ երեխես է, տուն բերեք»:

Անին ասում է՝ եղբոր զոհվելուց հետո, կարծես, մի քանի անգամ մահացած և վերակենդանացած լինի, երբ լսեց եղբոր մահվան բոթը, երբ տեսավ նրա նկարները, երբ լսեց, որ մեր զինվորները վառվեցին, որ մեր զինվորները զոհվեցին՝ «ամեն անգամ ցավս թարմանում է», ու հավելում՝ հիմա որևէ բան, անգամ թոռնիկները, ուժ չեն տալիս ծնողներին կյանքը շարունակելու, իսկ քույրիկներն ապրում են, որովհետև պարտավորվածություն ունեն սեփական ընտանիքների առջև: «Էրիկից հետո ուղղակի չկանք: Մեր ընտանիքը սիրով լեցուն էր, համախմբված: Մեր Էրիկը երեք մամա ուներ, անսահման էինք իրեն սիրում: Նա մեր հայրիկի հոգսն իր վրա էր վերցնում, դա անում էր սիրով, ջերմությամբ, սրբացնում էր իր ծնողներին: Իմ եղբայրը տղամարդու՝ ջենտլմեն լինելու լավագույն օրինակն է»:

Հ. Գ. - Էրիկ Եղիազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJ