Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»


«Ինձ համար իմ հայրենիքը եղբայրս է, մի ամբողջություն էինք, հիմա կիսատ եմ մնացել». Սիրեկան Գասպարյանն անմահացել է Մատաղիսում՝ հրամանատարի կյանքը փրկելիս․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փոքր տարիքում եղբայրս շատ աշխույժ էր: Մեծ ընտանիք էինք, բնակվում էինք տատիկ-պապիկի ու մեր հորեղբոր ընտանիքի հետ: Տանը չորս երեխա էինք: Բոլորից աշխույժն ինքն էր, բոլորի սիրելին, հայրիկիս ընկերներն իրեն յուրահատուկ ուշադրություն էին դարձնում: Շատ խելացի էր, մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր փոքր տարիքից մայրիկիս հարցախեղդ անում, իրեն ամեն ինչ հետաքրքրում էր»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Սիրեկանի քույրը՝ Նարինեն:

Ասում է՝ եղբորը երևի որևէ մեկն իր անունով չի դիմել, բոլորի համար նա Սիրոն էր: Վերհիշելով դպրոցական տարիները՝ նշում է՝ խելացի էր, բայց այնպես չէ, որ աշխատասեր էր և նստում, դաս էր սովորում: «Մեր տարբերությունն էլ հենց դա էր, ես ամբողջ օրը սովորում էի, ինքը գալիս էր, մի բան ինձանից լսում, դպրոցում ուշադիր լինում, և դա բավարար էր, որ լավ գնահատականներ ստանար: Ուսուցիչներն անգամ ասում էին՝ բա որ ավելի երկար ժամանակ ծախսես սովորելու վրա, գիտե՞ս, թե ինչ արդյունքներ կարող ես գրանցել: Իրեն բոլորը շատ էին սիրում՝ թե՛ ուսուցիչները, թե՛ դասընկերները՝ իր աշխուժության ու նաև պարզ տեսակի համար»:

Սիրոյի դպրոցն ավարտելը, ավելի կոնկրետ՝ վերջին քննությունն ու բանակ զորակոչվելը գրեթե միաժամանակ է տեղի ունեցել: «Իր համադասարանցիները հատուկ իր համար կազմակերպել և միասին գնացել էին Սուրբ Հովհաննես, այդ ժամանակ միայն Սիրոն էր մեկնում ծառայության: «Փոքր էին, երբ հորեղբորս տղայի հետ խոսելիս ու խաղալիս միշտ նույնն էր կրկնում՝ բանակ եմ գնալու, պիտի ծառայեմ: Իր զոհվելուց հետո մեզ փոխանցեցին մի թուղթ, որտեղ գրել է, թե ինչ է ուզում դառնալ: Դպրոցում ուսուցչուհին հանձնարարություն է տվել, Սիրոն գրել է իր երազանքների մասին: Նախ տուն է նկարել, կարծում եմ, որ դա իր ցանկությունն էր, որ մեր սեփական տունն ունենանք, և կողքին էլ գրել էր՝ մեծանամ, դառնալու եմ «վայեննի», ընդ որում՝ հենց այդպես է գրված»:

Սիրեկանի ժամկետային զինծառայությունն անցել է Արցախում՝ Մարտունի 3-ում: «Երբ ամեն անգամ հարցնում էինք, թե ոնց է, պատասխանը մեկն էր՝ ինձ մոտ ամեն ինչ լավ է, ինձ ոչինչ պետք չէ: Երբեք չի տրտնջացել, չենք իմացել՝ երբևէ դժվարություն ունեցե՞լ է: Արցախը շատ էր սիրում: Երբ խոսում էր նրա մասին, զգում էիր, որ Արցախն իր համար մի ուրիշ աշխարհ էր: Բանակի, հրամանատարների, ծառայակից ընկերների մասին սիրով էր պատմում: Մտերիմ քույր ու եղբայր ենք եղել, կարող էինք նստել ու ժամերով խոսել: Շատ լավ հրաձիգ էր, ծառայության ընթացքում մրցույթի էր մասնակցել, հաղթել էր, և, որպես խրախուսանք, իրեն արձակուրդ էին տրամադրել, բայց չեկավ՝ պատճառաբանելով, թե այդքան երկար ժամանակ է տրամադրելու, գումար է ծախսելու՝ տուն գալու ու վերադառնալու համար, ավելի լավ է չօգտվի իր արձակուրդից: Ամեն ինչ հաշվարկում էր»:

Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո Սիրեկանը որոշում է պայմանագրային ծառայության անցնել: Երբ հարցնում եմ, թե չկայի՞ն անհանգստություններ ընտանիքի անդամների մեջ, Նարինեն արձագանքում է՝ նախ՝ չէին կարող ազդել եղբոր որոշումների վրա: «Երբ ինչ-որ բան որոշում էր, ուրեմն՝ վերջ: Զորացրվելուց հետո մոտ երկու ամիս հետո անցավ պայմանագրային զինծառայության Գյումրիի ավիացիոն զորամասում: Որոշ ժամանակ անց պայմանագրային ծառայությունից դուրս եկավ, մեկնեց ՌԴ աշխատելու, որպեսզի մեր սեփական տունն ունենանք: Ասում էր՝ մի երկու տարի կաշխատեմ, հետո կվերադառնամ իմ աշխատանքին, առանց դրա չեմ կարող: Մեր ընտանիքից որևէ մեկը չի սիրել Հայաստանից դուրս ապրելը, անգամ Հայաստանում՝ Գյումրիից բացի այլ տեղ մեր կյանքը չենք պատկերացնում, միայն հայրիկս էր մեկնում արտագնա աշխատանքի: Մեկ տարի հետո վերադարձավ, համընկավ համավարակի շրջանի հետ, ու ՌԴ մեկնել չկարողացավ: Փորձեց վերադառնալ իր զորամաս, բայց ազատ տեղ չկար, առաջարկում էին սպասել, ինքն էլ անհամբեր էր, ուզում էր վերադառնալ ծառայությանը:

Այդ ընթացքում ցանկանում էր նաև Ակնա գնալ, մայրիկս չէր ուզում: Իր հետ խոսեցի, համոզեցի, որ մաման մենակ է, կանհանգստանա, հայրիկս մահացել էր: Ինձ լսեց և չգնաց: Ծառայության անցավ Վանաձորի ԴՈւՑ-ում: Իրենք Տավուշի սահմաններն էին պահում»: Սեպտեմբերի 28-ին Սիրոն մեկնում է Արցախ: «Պատերազմից մեկ շաբաթ առաջ իջել էր դիրքերից, մեր տուն էի գնացել, իրեն կարոտել էի, ուզում էի մերոնց հետ լինել: Ասաց՝ երկուշաբթի բարձրանալու ենք դիրքեր՝ ինժեներական աշխատանքների: Չգիտեմ՝ ինչ-որ բան գիտեր, թե ոչ, ամեն դեպքում մի փոքր շարժի մասին անգամ չէր կարող չիմանալ, կամ էլ գուցե նախապատրաստում էր իր գնալուն: Սեպտեմբերի 27-ին արթնացանք՝ համազգեստն էր հագնում, թե՝ տագնապ է, հետո ասաց, որ Արցախում պատերազմ է սկսվել: Այդ օրն իր զորամասում էր, հաջորդ օրն Արցախում, զանգեց՝ Տավուշում եմ, մեր կողքի դիրքերում ենք, կարող է կապ չլինի, ինձ չզանգեք, ես ձեզ կզանգեմ: Կասկածում էի, որ Արցախում է, հետո արդեն հստակ իմացա, որ այնտեղ է»:

Պատերազմի ժամանակ Սիրոն եղել է Ակնայում, Մատաղիսում, Ջրականում, վերջում նորից վերադարձել է Մատաղիս: «Հոկտեմբերի 13-ին ժամը մեկի կողմերն է դեպքը եղել: Ժամը չորսի կողմերը պետք է հերթափոխ լիներ, բայց այդ մի քանի ժամն ամեն ինչ փոխեց: Վերևից իրենց վրա կրակ է թափվել, հրամանատարը վիրավորվում է, խրամատի մեջ է լինում, եղբայրս ներս է մտնում, որ նրան դուրս բերի: Խրամատի դիմաց հինգ փոքր չափի սնարյադ է լինում, թշնամին հարվածում է, և այդ սնարյադները «թափվում են» իրենց վրա...»: Նարինեն ասում է՝ այնքան բան է լսել, որ երանի չլսեր, այնքան բաներ էին պատմում, որ ավելի լավ է չիմանար: «Բժիշկը մեզ ասաց, որ մինչև հասել է իրենց՝ երևի մի 50 վայրկյան, Սիրոն արդեն չի շնչել, իսկ հրամանատարը շտապօգնության մեքենայի մեջ հասցրել է միայն ասել՝ մի կպեք ոտքերիս, եթե չեմ ապրելու, ոչինչ մի արեք, չեմ դիմանում: Տղաները Սիրոյին շտապօգնության մեքենայով էին իջեցրել, դա մեզ թյուրիմացության մեջ էր գցել, որ վիրավոր է: Նույն օրը մեր հարազատները գիտեին, թե ինչ է եղել, սկսել էին ճշտումներ անել, մեզ ոչինչ չէին ասում: Հոկտեմբերի 5-9-ը Սիրոյենք շրջափակման մեջ էին եղել, 4 օր չէր զանգել: Վերջին զանգն ամսի 12-ին էր, մտածում էինք, որ մի երկու օր կարող է էլի չզանգել, փորձում էինք մեզ համոզել, որ դա նորմալ է»:

Իսկ հիմա մայրիկին ու քույրիկին ապրելու ուժ տալիս է Նարինեի աղջիկը: «Նախ՝ աղջիկս շատ նման է եղբորս, երբ փոքր տարիքի նկարներն ես նայում, նմանություն կա, իր հետաքրքրասիրությամբ ու հարցախեղդ անելու սովորությամբ է նման, խելացիությամբ ու աշխուժությամբ էլ քեռուն շատ է նման աղջիկս: Օրերի, ամիսների ընթացքում սովորեցի, որ սա իմ վիշտն է, միայնակ եմ տանջվում, որոշեցի իմ ցավը չփաթաթել որևէ մեկին, քիչ-քիչ փակվեցի, անգամ մայրիկիս հետ շատ չեմ խոսում: Սիրոյի մասին բոլորի հետ ժպիտով եմ խոսում, ինչ-որ պատմություններ վերհիշում: Ինձ համար իմ հայրենիքն իմ եղբայրն է: Մենք մի ամբողջություն էինք, իսկ հիմա ես կիսատ եմ մնացել: Որևէ բան ինձ իրականում չի փրկում այս աշխարհում, իմ ամեն օրը տանջանքով է անցնում, ուղղակի ուժեղ մարդ եմ, ոչինչ ցույց չեմ տալիս, իմ ուժին նաև եղբորս ուժն է ավելացել»:

Հ. Գ. - Սիրեկան Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ընտանիքին զորամասից տեղեկացրել են, որ պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, սակայն այն դեռ ընտանիքին չի փոխանցվել: Հուղարկավորված է Գյումրու «Շիրակ» պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ Ակոպյան