Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը


Անկանխատեսելիության գործոնն ու անցյալի դասերը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհը շատ արագ է փոխվում ու կարծես «փոքրացել» է։ Բայց ոչ թե տարածությունն է նվազել, այլ մարդկությունն է ահռելի տեխնոլոգիական առաջընթաց արձանագրել։ Եթե դարեր շարունակ տնտեսությունը հիմնվում էր միայն ձեռքով կատարվող աշխատանքի վրա, ապա 18-րդ դարի կեսերից սկսած արդյունաբերական հեղափոխության արդյունքում տեղի ունեցավ ձեռքի աշխատանքից անցումը դեպի մեքենայականի, մանուֆակտուրան վերածվեց ֆաբրիկայի։ Փոխվեցին նաև փոխադրման միջոցներն ու տնտեսության կառուցվածքը։ Իսկ արդյունաբերական հեղափոխությունների նոր փուլերը իրենց հետ զարգացման նոր մոդելներ ու տեխնոլոգիաներ բերեցին, ինչի արդյունքում հնարավոր դարձավ տեղեկատվությունը մի մայրցամաքից մյուսը տեղափոխել ընդամենը վայրկյանների ընթացքում։

Այնուամենայնիվ, այժմ ընթացող չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը խոստանում է կտրուկ փոխել մարդկության կյանքը։ Եվ այսօր այնպիսի հեղափոխական տեխնոլոգիաների զարգացմանն ենք ականատես լինում, ինչպես արհեստական բանականությունը, գենոմի խմբագրումը, ընդլայնված իրականությունը, ռոբոտաշինությունը և 3D տպագրությունը, որոնք արագորեն փոխում են մարդկանց՝ արժեքներ ստեղծելու, փոխանակելու և բաշխելու ձևը: Տեխնոլոգիական զարգացումը մի կողմից ավելի է մեծացնում պետությունների ու տնտեսությունների փոխկապակցվածությունը ու բարելավում քաղաքացիների կյանքը, իսկ մյուս կողմից էլ իր հետ բազմաթիվ ռիսկեր է բերում, այդ թվում՝ այն, որ աշխարհի որևէ կետում տեղի ունեցող ցնցումը ռեզոնանս է առաջ բերում նաև այլ տարածաշրջաններում։

Ու ռիսկերն ու առաջ եկող խնդիրները համատեղվում են անսպասելի ու կտրուկ զարգացումներով։ Միջազգային հարաբերություններում նույնիսկ այնպիսի արագ փոփոխություններ են տեղի ունենում, որ դրանից առաջ նույնիսկ գրեթե անկարելի էր կանխատեսել։ Օրինակ՝ Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համավարակը 2020 թվականի ընթացքում մի քանի ամսվա մեջ տարածվեց գլոբալ մակարդակով ու մեկընդմիշտ փոխեց աշխարհը։ Որևէ պետության այդպես էլ չհաջողվեց խուսափել պանդեմիայի ալիքից։ Դրանից առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ համավարակը, այդ թվում՝ նաև այն, որ երկրների ղեկավարները կարող են հեռավար հանդիպումներ ունենալ ու առցանց բանակցություններ վարել։ Անցած տարի էլ Ուկրաինայում պատերազմի սկիզբն իր հետ նոր անսպասելի փոփոխություններ բերեց՝ պատճառ դառնալով էներգակիրների գների բարձրացման, պարենային ճգնաժամի, թանկ փողերի քաղաքականության, ինֆլ յացիայի ու միջազգային հարաբերություններում նոր բլոկների ձևավորման։

Թվում էր, թե Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների ու սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանի տնտեսական վիճակը ևս կբարդանա, բայց մինչ այդ չկանխատեսվող գործոնների ազդեցության արդյունքում ՀՀ տնտեսությունը վերելք արձանագրեց։ Նույն ձևով էլ նախօրոք ոչ մեկը չէր կարող կանխատեսել, թե Արցախյան պատերազմը կարող է վերսկսվել ու այսքան ծանր հետևանքներ ունենալ հայկական կողմի համար։ Այնպես որ, անկանխատեսելիության գործոնը պահանջում է պատրաստ լինել յուրաքանչյուր զարգացման։ Իսկ դա նշանակում է, որ պետք չէ իրադարձությունների ընթացքը թողնել բախտի քմահաճույքին ու ակնկալել, թե միջազգային հարաբերություններում ընթացող փոփոխությունները միգուցե դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա, ինչպես եղավ Ուկրաինական պատերազմի դեպքում։

Հայաստանի պարագայում հատկապես առանցքային նշանակություն ունի վատթարագույն իրադարձությանը պատրաստ լինելու ու արձագանքելու հանգամանքը։ Օրինակ՝ շատ է քննարկվում այն թեման, թե Հայաստանը տարիներ շարունակ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իր պաշտպանական հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ՝ ակնկալելով, թե միջազգային հանրությունը թույլ չի տա Ադրբեջանին ագրեսիվ պատերազմ սկսել։ Բայց նույնիսկ հիմա անցյալի դասերը նորից հաշվի չեն առնվում։ Ու ՀՀ իշխանությունները այժմ էլ հանրությանը պատրաստում են իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակին, այն է՝ խաղաղության դարաշրջանի բացմանը։ Ու այդպես մինչ մենք պատրաստվում ենք իրավիճակի լավագույն տարբերակին, իրադարձությունների ընթացքն անակնկալ է մատուցում, որի արդյունքում ամեն անգամ կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ։ Այնինչ հասարակությունը պետք է պատրաստ լինի ամենավատ տարբերակին՝ նոր պատերազմի բռնկմանը, որպեսզի ժամանակի ընթացքում իրադարձությունների բնույթից կախված Հայաստանի համար անակնկալներ չլինեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ