Հուլիսի 15-ին կկազմակերպվի Վարդավառի նախատոնակ
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են Վարդավառի նախատոնակ, հայտնում է Qahana.am-ը։
Ժամը 18.00-ին մասնակիցները Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց ազգային երգ ու պարով, թափորով կքայլեն դեպի Մանկական զբոսայգի՝ Նոյ Նահապետի ու նրա ընտանիքի կերպարների առաջնորդությամբ:
Այգում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նախ ներկաներին կպատմի Պայծառակերպության տոնի խորհրդի մասին, ապա ազգագրական խմբերը կներկայացնեն ժողովրդական ծեսերը, իսկ երիտասարդները՝ տոնի ավանդույթները, կցուցադրեն Ջրհեղեղի ու Նոյի ընտանիքի՝ տապնից դուրս գալու պատմությունը: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:
Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո թեմի երիտասարդներն ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին։
Տոնախմբությանը մասնակցելու են թեմի համայնքերն ու Երևանի վարչական շրջանները։
Բոլորին սիրով հրավիրում ենք միանալու տոնախմբությանը։