Պղինձը թանկանում է.
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պղնձի գինն ուրբաթ բարձրանում է դոլարի էժանացման ֆոնին եւ ԱՄՆ-ում աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրության հրապարակումից առաջ, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,18 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,7 513 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), հինգշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,69 տոկոսով՝ 8 261,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,63 տոկոսով՝ 2 129 դոլար, ցինկինը բարձրացել է 0,25 տոկոսով՝ 2 363,5 դոլար։