Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»


«Երազներով հասկացա, որ Դավիթս էլ չկա, վիրավոր գալիս էր, փաթաթվում՝ մա՛մ, եկել եմ, բայց նորից պիտի գնամ». Դավիթ Վարդանյանն անմահացել է Վարանդայում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դավիթս շատ խելոք, համեստ ու հանգիստ, յուրօրինակ երեխա էր: Աշխատասեր էր, ընկերասեր, շատերն են հիմա ասում` երանի չճանաչեինք իրեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հռիփսիմեն՝ Դավիթի մայրիկը: Դավիթը ծնվել է Քասախում, այնտեղ է անցել նրա մանկությունը, սակայն 2013 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Օշական: «Միշտ ասում էր՝ և՛ Քասախից եմ, և՛ Օշականից։ Օշականը շատ սիրում էր, արագ հարմարվեց նոր միջավայրին»,-վերհիշում է մայրիկը։ Ի դեպ, մեր զրույցի այս րոպեներին մի պահ խառնվեցին ներկան ու անցյալը: Մայրիկն ասում է՝ «Դավիթը շատ է սիրում…», հետո արագ-արագ ինքն իրեն ուղղում է ու շարունակում զրույցը` «սիրում էր...»: Պատերազմից համարյա երեք տարի անց էլ շատ դժվար է նոր իրականությունն ընդունելը։

Տիկին Հռիփսիմեի խոսքով, սովորելուն զուգահեռ որդին նաև աշխատում էր: Նաև տարբեր սպորտաձևերի է հաճախել` բռնցքամարտի, կարատեի: «Բայց իր հիմնական սերը մեքենաներն էին: Իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Շիրակի թիվ վեց ուսումնարանում: Մասնագիտանում էր մեքենաների գծով։ Աշխատում էր, մեքենաներ վերանորոգում: Բանակից վերադառնալուց հետո էլ իր ապագան այդ ոլորտում էր տեսնում։ Մենք էլ լիարժեքորեն համաձայն էինք իր այդ որոշման հետ: Շատ հաճույքով էր աշխատում, բնական է, որ դեմ լինել չէինք կարող»,-նշում է զրուցակիցս։

2020 թ. հունվարի 17-ին Դավիթը զորակոչվում է ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայությունն անցկացնում է Արմավիրի ուսումնական զորամասում, մասնագիտանում է որպես տանկի մեխանիկ։ Հունիսին տեղափոխվում է Վարանդա (Ֆիզուլի)։

Նյութեր պատրաստելիս ծնողներից երբեմն լսում եմ՝ «երբ տղաս պետք է զորակոչվեր ծառայության, ինչ-որ վատ կանխազգացում ունեի»: Դավիթի մասին զրույցի ժամանակ էլ նույն միտքը լսեցի. «Երբ Դավիթը պետք է բանակ գնար, հետո արդեն ծառայում էր, շատ-շատ էի վախենում»: Երբ հարցնում եմ` կանխազգացում էր, մայրիկն արձագանքում է՝ «երևի թե, ինտուիցիաս, կարծես, ինչ-որ բան հուշեր»: Իսկ Դավիթը շատ գոհ էր ծառայության ընթացքից, երբեք չի տրտնջացել։ «Տանկի մեխանիկ էր, երևի թե մեքենաների սերը նաև տանկին էր փոխանցվել։ Միշտ զանգում էր ուրախ ձայնով՝ մա՛մ, ամեն ինչ լավ է, մա՛մ, գնում ենք մրցումների: Հաջողություններ ուներ այդ մրցումների ժամանակ, մրցանակներ, առաջին տեղ։ Հետո արդեն տեղափոխեցին Վարանդա, ասում էր, որ օրը շատ հանգիստ է անցնում: Ոչ մի դժգոհություն չի ունեցել»:

Բայց հանգիստ կյանքի ընթացքը փոխեց պատերազմը, որը 44 օր տևեց, Դավիթի համար` ավելի քիչ: «Սեպտեմբերի 26-ին Դավիթս չզանգեց, զարմացա, մտածեցի` գուցե զբաղված է։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, ես այդ օրը ժամը 6-ից աշխատանքի էի, առավոտյան դեռ չգիտեի, որ պատերազմ է: Աշխատողներն անընդհատ հարցնում էին՝ Դավիթը զանգե՞լ է, ասում էի, որ չեմ խոսել Դավիթիս հետ: Ու մի տեսակ զարմանում էի, թե ինչու են բոլորը հերթով Դավիթից հարցնում, հետաքրքրվում՝ զանգել է, թե ոչ։ Երևի ժամը 10-ի կողմերն էր, մայրիկս զանգեց՝ Հռիփսիմե, Դավիթը զանգե՞լ է:Բնական է, որ նույն պատասխանը տվեցի, ինչ բոլորին: Մամայիս հետ խոսելիս լսեցի հեռուստացույցի ձայնը, որ «ԱԹՍ-ները հարվածել են զինվորներին...»: Միանգամից արձագանքեցի՝ մա՛մ, պատերազմ է սկսվել: Մայրիկս բացասական պատասխան տվեց: Բայց արդեն հստակ հասկացա, թե ինչու էին բոլորը տղայիցս հարցնում, հետաքրքրվում՝ զանգել է ինձ, թե ոչ: Մայրիկիս հետ զրույցն ընդհատեցի ու միանգամից զանգեցի Դավիթիս, բայց անհասանելի էր: Մինչև հոկտեմբերի 6-ը Դավիթս անհասանելի էր, մինչև այդ օրը նրա հետ կապ չի եղել։ Այդ ընթացքում քույրիկս ինձ տեսանյութեր էր ուղարկում, կադրերում Դավիթիս ձայնն է լսվում, ասում են՝ Դավիթ, խփեցիր, ասում է՝ խփել եմ: Ձայնն էր Դավիթիս ձայնին նման, բացի դա էլ` կադրում երևացող տղան քայլվածքով, կառուցվածքով շատ նման էր Դավիթիս: Այդ օրը երեխես զանգեց, մի քանի օր զանգում էր, խոսում էինք, գիտեինք, որ իր հետ ամեն բան կարգին է։

Վերջին զանգը հոկտեմբերի 12-ին էր՝ ժամը երեքից քսան պակաս: Այդ պահից հետո որևէ զանգ, լուր չենք ստացել»: Դավիթի ընտանիքը սպասման ռեժիմում ապրել է մի քանի ամիս։ «2021 թ. մարտի 20- ին Ադրբեջանը 15 հայ զինծառայողի դի է փոխանցում հայկական կողմին Վարանդա- Կարմիր շուկա հատվածից: Մեր երեխեքն էին, իմ ներքին զգացողությունը միանգամից ասաց` իմ Դավիթն իրենց մեջ է։ Այդ օրը Վարանդայում զոհված տղաներից մեկի հոգեհանգստին էինք գնում, մեքենայի մեջ տեղեկանում ենք, որ Ադրբեջանը դիեր է փոխանցում Հայաստանին: Միանգամից արձագանքեցի՝ Դավիթս է։ Հաջորդ օրը սկսեցի զանգել Կարմիր խաչ, պաշտոնյաների, Կարմիր խաչում ինձ ասացին, որ տղաների մեջ նաև Ասլանյան Զորոն է։ Ես հենց այդ պահից վստահ էի, որ Դավիթս էլ է իր հետ։ Զորոյին, սակայն, դեռ չեն հուղարկավորել, քանի որ մայրիկն ասում է, որ իր որդին չէ։ Բայց Զորոն է։ Բոլորը մեր երեխեքն էին, ովքեր համարվում էին անհետ կորած։ Իրենք վիրավոր են եղել, Ֆիզուլիից դուրս գալիս «ուազիկով» ընկել են շրջափակման մեջ ու...»։Դավիթի զոհվելու օրը հոկտեմբերի 18-ն է, վայրը՝ Վարանդան, իսկ այդ փաստերի հավաստումը հետևյալն է. «Հոկտեմբերի 16-ին երեխեքը դուրս են եկել Վարանդայից, 17-ին անտառներում են եղել, իսկ 18-ին արդեն... Դավիթի դեպքում հրազենային վիրավորումը գլխից էր: Մեզ նաև նկարներ էին ուղարկել, թե ինչպես են երեխեքին սպանել, գետնին պառկած էին: Սոցցանցերում թշնամին Դավիթիս նկարների տակ տեղադրում էր այդ նկարները»:

Մայրիկն ասում է՝ որդու մասին լուր չիմանալու ամիսները սարսափելի էին, որևէ մեկի հետ շփվել չէին ուզում, ոչինչ անել չէին ուզում: «Երբ Դավիթս չէր զանգում, արդեն տագնապի մեջ էի։ Ամուսնուս ասում էի` իրենից չի, որ չի զանգում: Սկսեցի նախարարության թեժ գծին զանգել։ Ինձ ասացին, որ Ստեփանակերտի հիվանդանոցում Դավիթ Վարդանյան անուն-ազգանունով վիրավոր զինվոր է եղել, բուժում է ստացել ու անցել ծառայության։ Մի որոշ ժամանակ էլի չէինք կարողանում որևէ տեղեկություն իմանալ: Իսկ հետո իմ երազներով հասկացա, որ Դավիթս էլ չկա: Երազումս տեսնում էի, որ որդիս վիրավոր գալիս է, փաթաթվում ու ասում՝ մա՛մ, եկել եմ, բայց նորից պիտի գնամ: Բայց երբ Դավիթիս գտանք, էլ նման երազներ չէի տեսնում: Միայն այն ժամանակ, երբ ԴՆԹ-ն հաստատվեց, արդեն հոգեհանգստի օրն էր, երազումս Դավիթիս նկարը քամին քշեց դեպի Արցախ, ավելի կոնկրետ` Ֆիզուլի, չոր ծառերի մոտ»:

Դավիթը տիկին Հռիփսիմեի ավագ որդին է, նա իրենից փոքր քույր ու եղբայր ունի, որոնք ծնվել են նույն տարում, տարիքային տարբերությունը 10 ամիս է։ «Ուզում եմ կրկին մայրանալ, որ Դավիթս վերածնվի, դեռ չի ստացվում, թողել եմ Աստծո հույսին: Հիմա ապրում ենք մեր երկու երեխայի համար։ Ինը տարեկան են։ Ամեն օր հիշում են Դավիթին»:

Հ. Գ. - Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև տարբեր կազմակերպությունների կողմից: Հուղարկավորված է Քասախի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ Վարդանով