Ազգությամբ չերքեզ Նաշև Անզոր Իբրահիմովիչը Գեղարքունիքի մարզում այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Մուշ Հակոբյանի ընտանիքին
ՀասարակությունԱզգությամբ չերքեզ Նաշև Անզոր Իբրահիմովիչը Գեղարքունիքի մարզում այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Մուշ Հակոբյանի ընտանիքին։
Արցախի կանչին հայերից բացի արձագանքեցին նաեւ շատ ու շատ այլազգիներ։ Նրանք էլ մեզ պես, մեզ հավասար իրենց ուսերին տարան պատերազմի ողջ ծանրությունը։ Օրերս ազգությամբ չերքեզ Անզոր Իվբրահիմովիչը Գեցարքունիքի մարզի‘ Ծակքար համայնքում այցելել է 44֊ օրյա պատերազմում զոհված Մուշ Հակաոբյանի ընտանիքին։
Իբրահիմովիչը, լինելով այլազգի ներկայացուցիչ ,իր խորը վիշտն է հայտնել հերոսի ընտանիքին։ Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԱՑ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ» կողմից պարգևատրվել է «Տիգրան Մեծ » շքանշանով‘ Հայաստանի Հանրապետությանը այդքան նվիրված լինելու համար։
Իբրահիմվիչը նախ այցելել է հերոսի տուն , ծանոթացել ընտանիքի հետ , այնուհետև այցելել է հերոսի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։
Հերոսը‘ Մուշ Մհերի Հակոբյանը, ծնվել է 1999 թվականի հուլիսի 23_ին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում։ 2018թ. հունվարի 28_ին զորակոչվել է բանակ ,ծառայել Հադրութում։ Աչքի է ընկել զենքերին տիրապետելու կարողությամբ։ Եղել է ավագին փոխարինող։ Երկու անգամ արժանացել է կրծքանշանի’ դիվերսիա հետ մղելու համար։
Սեպտեմբերի 27_ին եղել է դիրքում, և կատաղի մարտ են տվել ընկերներով։ Երկու անգամ չի ենթարկվել նահանջ հրամանին, նռնականետով խոցել է տանկ և այլ զրահատեխնիկա։ Հերոսի մահով ընկել է սեպտեմբերի 30_ին։
Հեղինակ՝ Գեղեցիկ Բալեյան