Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

«Թարս նայելու» համար աչք կհանեն, երկիրը «թարսելու» համար... ոչինչ չեն անի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախ` ընդամենը երկու դրվագ վերջին օրերի քրեական խրոնիկայից: Դրվագ առաջին. մի խումբ երիտասարդներ որոշել են «քաղաքից դուրս» ծնունդ նշել, Դիլիջանին մերձակա Թեղուտ գյուղում հյուրատուն են «վերցրել» ու նշել են, այդ թվում՝ ուշ ժամին բարձր երաժշտության ուղեկցությամբ: Տեղացի մի երիտասարդ ու մի պատանի որոշել են քեֆչիներին դիտողություն անել, դիտողությունն արագորեն վերաճել է վիճաբանության, վիճաբանությունը՝ դանակահարության: Ծնունդ նշողներից մեկը դանակով հարվածել է մյուսին, պատճառել վնասվածքներ:

«Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված երիտասարդի կյանքը: Բայց ամեն ինչ կարող էր շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ: Ի վերջո, հնարավոր էր, որ զայրացած թեղուտցիներն ուղղակի հաշվեհարդար տեսնեին տաքացած քեֆչիների նկատմամբ: Դրվագ երկրորդ: Հուլիսի 9-ին, ժամը 19։50-ի սահմաններում Սիսիանի Իսրայել յան և Խանջյան փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել, որին հաջորդել է վիճաբանություն և...

Մասնակիցներից մեկը դանակահարել է երեք հոգու: Ըստ երևույթին, վթարի, բախման, երթևեկության կանոնների ու, առհասարակ, «ավտո քշել» իմանալ-չիմանալու շուրջ թունդ վիճաբանության հետևանքով: Ընդամենը երկու դեպք, 4 դանակահարված: Սա, եթե ոստիկանական օպերատիվ ամփոփագրերը առանձնապես «չքրքրենք»: Մինչդեռ, կարող եք չկասկածել, որ նմանօրինակ դեպքերի մասին տեղեկություններ կգտնեք էլի ու էլի: Մենք ապրում ենք մի հասարակության մեջ ու մեր հասարակության այնպիսի հոգեվիճակում, որ գործնականում հնարավոր է, որ ամենից անմեղ դիտողությունը, երթևեկի մեջ մի ազդանշանը, մի հայացքը 5 րոպե անց վերածվի տուրուդմփոցի: Առնվազն: Թարս նայելու համար կարող է մեկը մյուսի աչք հանել, եթե փորը չթափի: Ավտոբուսում ոտքը տրորելու համար: Բարձր երաժշտության համար դիտողության պատճառով: Մեքենաների բախվելու պատճառով, ու այն դեպքում, երբ վթարից ուղղակիորեն ոչ ոք չէր տուժել:

Այսինքն, ի՞նչ է ստացվում: «Թարս նայելու» համար կտան ու աչք կհանեն, բայց երկիրը «թարսելու» համար… ոչինչ: Ոչ մի բան: Ոչ մի հույզ: Չնայած, վստահ ենք, որ դա զուտ մակերեսային ու խաբուսիկ տպավորություն է: Թեկուզ այն պարզ պատճառով, որ, դե, չի կարող, էլի, սեփական երկիրն ու ժողովրդին պատուհասած աղետը միևնույն լինել այդ նույն երկրում ապրող այդ նույն ժողովրդի ներկայացուցիչների համար: Չնայած այստեղ շերտ-շերտ նրբերանգներ կան: Մյուս կողմից՝ չի կարելի անտեսել այն տարբերակը, որ երբ ուղղակիորեն իրենց անձնական տիրույթում է ինչ-որ անդուր բան կատարվում, այդ ժամանակ էլ հետևում է համապատասխան ռեակցիա, ընդհուպ՝ ագրեսիա: Իսկ այն, ինչ կատարվում է երկրի հետ, այն կործանումային ընթացքը, որը վարում են օրվա իշխանությունները, անմիջականորեն այս կամ այն քաղաքացին ուղղակիորեն իր մաշկի վրա չի զգում, ասենք, նույն Երևանում կամ մեկ այլ մարզում:

Չենք կարող ասել՝ Սիսիանում, որովհետև ներկա իշխանության նվաճումներից մեկն այն է, որ Սիսիանի անմիջական մերձակայքում թշնամին բնավորված է և ցանկացած պահի կարող է կրակ բացել: Եվ ամեն պարագայում. դա այնքան էլ տպավորիչ բացատրություն չէ, քանզի ստացվում է, որ շատերի համար կարևոր չէ, թե երկրում որտեղ ինչ կլինի, ում ինչ կլինի, կարևորը՝ իրենց ավտոյին կպնող չլինի, իրենց թարս նայող չլինի, իրենց հավին քշա ասող չլինի: Իսկ այն, որ երկիրը, այդ նույն ավտոյով, հավով, նաև իրենով հանդերձ տանում են ակնհայտ կործանման, դա… ոչինչ: Չգիտենք: Ամեն դեպքում, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, որքան կարող է թվալ: Այս ամենի հետ կապված մյուս խնդիրն արդեն հասարակության ներսում քլթքլթացող չարությունն է, ագրեսիան, անբավարարվածությունը՝ կյանքից, իշխանություններից, իրավիճակից:

Չարության կուտակիչ է դարձել նաև ներկա իրավիճակը, որի պայմաններում ոչ մի ընկալելի հեռանկար չի նշմարվում, ի լրումն, իշխանական քարոզչությունն էլ ոչ պակաս է ներգրավված այդ ամենում՝ ժողովրդին շարունակաբար ահաբեկելով պատերազմով: Այնպես որ, քիչ է մնում ասեն՝ վայ, հանկարծ ընդդիմադիր թերթեր չկարդաք, թե չէ Ադրբեջանը կհարձակվի, հանկարծ ավելորդ անգամ զուգարան չգնաք, թե չէ՝ Ադրբեջանը կհարձակվի, ու նմանօրինակ այլ անհեթեթություններ: Իսկ չարությունը, ագրեսիան չեն ցնդում ու աներևութանում: Եվ ունենում են նաև նման դրսևորումներ: Շարքային վթարը դառնում է եռակի դանակահարման վայր ու առիթ: Աղմկոտ քեֆը վերածվում է դանակահարության: Ու դա դեռ միայն երկու առանձնացված դեպք…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ Կարապետյան