Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

«Լեռնային Ղարաբաղը՝ շրջափակման մեջ. մարդիկ գոյատևում են՝ ինչպես կարող են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

dw.com-ը «Լեռնային Ղարաբաղը՝ շրջափակման մեջ. մարդիկ գոյատևում են՝ ինչպես կարող են» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը ամբողջությամբ շրջափակեց Լեռնային Ղարաբաղը, հասարակ բնակիչները դարձան ստեղծված իրավիճակի պատանդը։ dw.com-ը փորձել է պարզել, թե ինչպե՞ս են նրանք գլուխ հանում դրանից և ինչի՞ են սպասում: Ադրբեջանի կողմից տարածաշրջանի շրջափակումը շարունակվում է ավելի քան վեց ամիս, իսկ հունիսի 15-ից այն գրեթե տոտալ է։ Ղարաբաղը, որը, տեղական իշխանությունների խոսքով, այժմ ունի մոտ 120000 բնակչություն, զրկված է կարևոր ռեսուրսներից, ներառյալ՝ պարենից, գազից, էլեկտրաէներգիայից ու վառելիքից: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս և գների կտրուկ աճ, մարդկանց համար դժվարացել է անգամ անհրաժեշտ բուժօգնություն ստանալը։

Շրջափակումը կործանարար ազդեցություն է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի տնտեսության վրա. բազմաթիվ ձեռնարկություններ ստիպված փակվել են, գործազրկությունն աճել է, հազարավոր բնակիչներ պայքարում են միայն ապրուստը հոգալու համար: Ստեփանակերտի 26-ամյա բնակչուհի Արփինե Աղաջանյանը զգացել է Ադրբեջանի խստացված շրջափակման իրական հետևանքները, երբ բախվել է տեղի մթերային խանութների դատարկ ցուցափեղկերին: Քանի որ երկու երեխաների մայր Աղաջանյանը, իր իսկ խոստովանությամբ, ուշադրությամբ չի հետևել լուրերին, բաց է թողել այն հաղորդագրությունը, որ Ադրբեջանը ամբողջությամբ է արգելափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով։ «Ես գնացի խանութ աղ ու ձեթ գնելու և տեսա միայն դատարկ ցուցափեղկեր», - dw.com-ին պատմել է Արփինեն, որը, ինչպես և Լեռնային Ղարաբաղի մյուս բնակիչները, այժմ ապրում է 2020 թվականի պատերազմից և 200 օրվա շրջափակումից հետո պաշարված ամրոցում։ Արփինե Աղաջանյանը և նրա ամուսինն ունեն իրավաբանի որակավորում։ Բայց շրջափակման պատճառով կինը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է իր մասնագիտական գործունեությունը, ինչպես և տեղի բնակիչների մեծ մասը: Մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

«Եղբայրս Հայաստանից բանջարեղեն ու մրգեր էր ներկրում, հաց էր վաստակում, հիմա դա անհնար է դարձել։ Ես փորձում եմ համացանցով գումար աշխատել՝ յոգայի գորգեր եմ վաճառում արտասահմանում առցանց խանութի միջոցով»,- ասել է Աղաջանյանը։ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակման ուժեղացումից հետո հումանիտար իրավիճակը կտրուկ վատթարացել է, նշել է Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ՝ 34-ամյա լրագրող Հայկ Ղազարյանը։ Նրա խոսքով, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք նախկինում հատուկ կտրոններով էին, միշտ չէ, որ լինում են։ «Հիմա կտրոններով կարելի է բրինձ, ալ յուր, լոբի և կարտոֆիլ գնել: Այս անգամ, թվում է, իշխանությունները մի փոքր ավելի պատրաստված էին շրջափակմանը, սակայն այդ պաշարները նույնպես շուտով կարող են սպառվել, խանութներում երշիկեղեն, կիսաֆաբրիկատ մսամթերք և այլ տեսականի գործնականում չկա»,- dw.com-ին ասել է Ղազարյանը։ Տեղի բնակիչները դժգոհում են, որ խանութների ցուցափեղկերից անհետացել է նաև մանկական սնունդը։

Նրանք փորձել են այդ խնդիրը հասցնել ՄԱԿ-ին։ Հունիսի 23-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի երեխաների։ Խոցելի վիճակում են հայտնվել նաև ծանր հիվանդները: Ճիշտ է, հունիսի 25-ին Ադրբեջանը փոքր-ինչ թուլացրել է շրջափակումը՝ թույլ տալով հիվանդներին Ղարաբաղից տեղափոխել Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Թույլատրվել է նաև Հայաստանից Ղարաբաղ դեղորայքի առաքումը ռուս խաղաղապահների կողմից։ Սկզբից Ղարաբաղից Հայաստան տանող միակ ճանապարհը փակվել էր Բաքվի կառավարության կողմից աջակցվող, այսպես կոչված, «էկոակտիվիստների» կողմից: Հետո ադրբեջանցի սահմանապահները անցակետ տեղադրեցին Հայաստանի հետ սահմանին և դրանով իսկ առաջացրին Երևանի սուր արձագանքը։ Հայաստանի իշխանությունները դա համարում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի «կոպիտ խախտում» և կշտամբում են Ռուսաստանին իր պարտավորություններից խուսափելու համար, ըստ որի, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը նրանք պետք է իրականացնեն:

Մոսկվայի նկատմամբ դժգոհություններ են արտահայտվել նաև Լեռնային Ղարաբաղում։ Ապրիլի 23-ին ԼՂՀ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո տարածված հայտարարության մեջ կոչ է արվում «եռակողմ համաձայնագրի կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ սկսել շրջափակման վերացման շուրջ քննարկումները»: Գրեթե բոլոր միջնորդները և բազմաթիվ միջազգային կառույցներ կոչ են արել Բաքվին՝ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը։ Արդարադատության միջազգային դատարանը ևս Բաքվին հանձնարարել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ Սակայն Ադրբեջանը չի շտապում լսել նրանց։

Ավելին, Բաքուն մեկ անգամ չէ, որ ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը, իսկ մարտից անջատել է էներգամատակարարումը։ Գազատարն ու էլեկտրահաղորդման գծերն անցնում են Լաչինի միջանցքով և վերահսկվում են ադրբեջանական զինուժի կողմից։ Բաքվի գործողությունները հանգեցրել են ամենօրյա անջատումների, քանի որ էլեկտրաէներգիայի տեղական արտադրական հզորությունները չեն կարողանում լիովին բավարարել ներքին պահանջարկը:

«Էլեկտրաէներգիան օրական երեք-չորս անգամ 2 ժամով անջատվում է: Դա մեծապես բարդացնում է կենսապայմանները: Բայց մենք դիմանում ենք, փորձում ենք հարմարվել: Մարդիկ արդեն պատրաստվում են ձմռանը, այստեղ աճեցվող բանջարեղենից և մրգերից պահածոներ են պատրաստում»,- պատմել է Հայկ Ղազարյանը: Ղարաբաղում շրջափակման սկսվելուց հետո բենզինի և դիզվառելիքի գները բարձրացել են։ Ինչ-որ պահի դրանք հասել են լիտրը 1200 դրամի:«Հիմա բենզին անհնար է գնել, այն տրվում է միայն հասարակական տրանսպորտին»,- պարզաբանել է Ղազարյանը՝ հավելելով, որ վառելիքի պակասի պատճառով քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով են գնում, որպեսզի պարզեն, թե խանութներում կա՞ կարագ, կարտոֆիլ, բրինձ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»