ԱՆ-ին և ԲԴԽ-ին կոչ ենք անում զերծ մնալ իշխանությունների հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց. հայտարարություն
ՀասարակությունՎերջին ժամանակներս ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից կարգապահական վարույթներով իրականացվող քաղաքականության հետևանքով հանրության մեջ անվստահության մթնոլորտ է ձևավորվում դատական իշխանության անկախության նկատմամբ, որը մտահոգում է ինչպես հանրությանը, այնպես էլ իրավական հանրությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի վեերան դատավորների միություն ՀԿ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ Արդարադատության նախարարությանը և ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդին կոչ ենք անում․
- Տուրք չտալ պատեհապաշտությանը,
- Խստագույնս գործել ՀՀ Սահմանադրությամբ, գործող օրենքներով և այլ իրավական ակտերի պահանջներով, առավելագույնս ապահովելով Դատական իշխանության անկախությունը և ձեռնպահ մնալ ցանկացած միջամտությունից, որը կարող է խաթարել վերջինիս բնականոն գործունեությանը, քանի որ Դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետության որպես իրավական պետության ստեղծման, զարգացման և հզորացման հիմնասյուներից մեկն է։
- Անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կառույցների կողմից արձանագրված ՀՀ Դատական իշխանության գործունեության ոլորտում դատարանների և դատավորների անկախությանը խոչնդոտող ամեն տեսակի խախտումները և թերությունները վերացնելու համար։
- Զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց։