Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


«Ես հո իմ էրեխեքին չեմ թողնելու սոված մնան». Արցախում մահացած երեխաների մայր

Հարցազրույց

Մեքենայի մեջ անշնչացած երկու երեխաների մայրը ՝ Վերա Նարիմանյանը պատմում է, որ օգնության ձեթ-շաքարավազի հետևից էր Մարտակերտ գնացել, երեխաներին թողել էր տանը՝ Աղաբեկալանջ գյուղում, որը Մարտակերտից մի քանի կիլոմետրի վրա է, գրում է «Ազատությունը»:

«Ոչ ձեթ կա, ոչ պեսոկ կա։ Ես էլ առանձին էի ապրում իմ էրեխեքի հետ։ Տղաս քնած ա, աղջիկս տունն ա, ասի՝ դու նայի, ես գնամ օգնությունը ստանամ, շուտ գամ։ Էդ կես ժամվա ընթացքում էրեխեքը կորել են», - պատմեց կինը։

3 տարեկան Լեոն 6-ամյա Գիտայի հետ տնից դուրս են եկել՝ հավանաբար փնտրելու մորը։ Վերան Մարտակերտում հավաքարար է աշխատում, հաճախ են ոտքով գնացել-եկել։ Փոքրիկները միայնակ քաղաք են հասել, ճանապարհին տեսախցիկն էլ է ֆիքսել նրանց։

Մայրն ասում է, թե կեսօրից հետո է իմացել, որ երեխաները տանը չեն, սկսել է որոնել նրանց, սկզբում մենակ, հետո երեկոյան դիմել է ոստիկանություն. - Սաղ գիշերը ես ոստիկանության հետ, պաժառնիի հետ, բանակի հետ սաղ գիշեր մենք ման ենք էկել, չենք ճարել»։

Աղաբեկալանջից ոտքով Մարտակերտ... երեխաներին ոչ ոք չի տեսել, որովհետև Արցախում բենզին ու մեքենա վարող չկա, գիշերը 11-ից 15 պակաս Մարտակերտում մի վաճառող է նրանց տեսել ու պաղպաղակ հյուրասիրել։

«Ասել ա՝ մամայի հետևից ենք ման գալի, ասել ա՝ դե սպասի, հեսա մամայիդ կճարենք։ Մինչև զանգի ոստիկանություն, հինգ րոպեյվա ընթացքում էրեխեքը չկային», - ասում է մայրը։

Առավոտյան արդեն լսել է՝ փոքրիկ տղան ու աղջնակը չկան. - «Լուսաբացին զանգել են, ուրիշ մարդ, զանգել են՝ գնա էրեխեքիդ դիակը բեր...»

Երեխաների մարմիններն առավոտյան իր մեքենայի մեջ գտել է մարտակերցի Արա Գրիգորյանը. - «Ես հեն եմ փիս վիճակում, ես չեմ կարում...»

Երկու ամիս առաջ էր այդ Բե-Էմ-Վե-ն գնել, չէր վարում, որովհետև բենզին չկա։ 4 դռներից մեկը՝ վարորդի կողմինը չէր փակվում, ենթադրում է հոգնած երեխաները այդտեղով են մտել մեքենայի մեջ՝ քնելու։

3-ամյա տղան նստատեղին էր, Գիտան, Արան ենթադրում է, շոգել ու շորերը հանել տակն էր դրել։ Մեքենայի պատուհանները փակ են եղել, այդ օրը՝ շոգ. - «Սաղ փակ իլալ, մեջը մի հատ օդ չի իլալ։ Էդ օրը 30 աստիճան տաք ա իլալ, պատկերացրեք ավտոյի մեջին ինչքան ա եղել տաք»։

Արա Գրիգորյանը երեխաների մորը չի տեսել, չի ճանաչում։ Այս պահին 40-ամյա տղամարդը միայնակ վեց և տասը տարեկան տղաներին է խնամում։ Կինը մնացել է Երևանում ու շրջափակման պատճառով ամիսներով կտրված է ընտանիքից։ Հացի առաքմամբ զբաղվող Արան ասում է՝ փոքրին ողջ օրը հետը մեքենայի մեջ ման է տալիս, որովհետև տանը նրան խնամող չկա։ Պաշարված Արցախում ամեն օր չլուծվող ու նաև ողբերգության հասցնող խնդիրներ են ստեղծվում։

Ինչո՞ւ են Աղաբեկալանջում երեխաները մնացել առանց խնամքի, ինչի՞ց են մահացել նրանք, արդյո՞ք շոգից, անօդ փակ տարածությունից։ Արցախի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ֆելիքս Հարությունյանից տեղեկացանք՝ առայժմ նախնական վարկած չկա. - «Նշանակված են համապատասխան փորձաքննություններ, տրված են հանձնարարականներ, ակտիվ դատավարական և քննչական աշխատանքներ են իրականացվում»։

Քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելու և երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու հոդվածներով։ Մեղադրյալ չկա։

Մահացած երեխաների մայրը ամուսնալուծված է։ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ասում է՝ ընտանիքը տեղահանվել է 44-օրյա պատերազմից հետո, ժամանակավոր հաշվառվել է Մարտակերտում. - «Ինքը Աղդամում էր ապրել մինչև 20 թիվը, 20 թվից հետո եկավ Մարտակերտ»։

Արցախի սոցիալական զարգացման նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել, քանի որ տեղեկություն ունեինք, որ երեխաները Ստեփանակերտի գիշերօթիկում են խնամվել նախկինում։ Նախարարությունից հաստատում են, որ մինչև քառասունչորսօրյա պատերազմի սկիզբը երեխաները խնամվել են գիշերօթիկում, պատերազմի ընթացքում տեղափոխվել են Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղեր։ Պատերազմի ավարտից ամիսներ անց, երբ երեխաներին հետ են վերադարձրել, Վերա Նարիմանյանը ցանկություն է հայտնել վերցնել իր երեխաներին։

Գիշերօթիկում ապրել են մահացած աղջնակը՝ Գիտան և նրա ավագ քույրը 7 տարեկան Զիտան, որ այժմ մոր հետ է։ Նախարարությունից ասում են՝ Սոցիալ-հոգեբանական կենտրոնի Մարտակերտի մասնագետները նրանց հոգեբանական աջակցություն են ցույց տալիս։

«Սաղ կյանքս տանջվելու եմ»,- ասում է երկու օր առաջ երկու երեխաներին հուղարկավորած կինը։

ՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»