Պոլիտեխնիկի ավելի քան 600 շրջանավարտ այս պահի դրությամբ աշխատում է և արարում պղնձամոլիբդենային կոմբինատում․ Արմեն Ստեփանյան
ՀասարակությունՄեկնարկել է Պոլիտեխնիկի թվով 90-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, բարեգործական հիմնադրամի տնօրեն, համալսարանի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը նշեց, որ 2 օրից նշվելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը և 9 տասնամյակ բուհը տարբեր մասնագիտություններով, ոչ միայն լեռնային գործի, տեխնոլոգիաների, այլ նաև էներգետիկայի և շատ այլ մասնագիտություններով շարունակաբար մատակարարել է որակյալ մրցունակ մասնագետներ, որոնք հանքարդյունաբերական ոլորտի հետ միասին կերտել են ոչ միայն «Զանգեզուրի», այլ նաև ողջ հանքարդյունաբերական ոլորտի պատմությունը։
«Այս պահի դրությամբ Պոլիտեխնիկի շրջանավարտները կառավարում են կարևոր ուղղություններ կոմբինատում և արդյունաբերության ոլորտում։ Ավելի քան 600 շրջանավարտ այս պահի դրությամբ աշխատում է և արարում պղնձամոլիբդենային կոմբինատում»,-նշեց Արմեն Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում