Մայիսին իմ նախաձեռնությամբ սկսված ստորագրահավաքի արդյունքները շուտով կամփոփվեն. Թագուհի Թովմասյան
ԲլոգԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սա առաջին դեպքը չէ, որ մենք հավաքվում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց և ներկայացնում կոնկրետ պահանջներ, բայց աշխարհը լուռ է, և այս լռությունն ու անտարբերությունը ծնում են նոր հանցագործություններ։
Այս լռության պատճառով Արցախում ունեցանք զոհեր, վիրավորներ։ Մենք պետք է ճեղքենք լռությունը և օր օրի այստեղ ավելի մարդաշատ դարձնենք։
Հայաստանում չի կարող լինել մի մարդ, ով կարող է հաշտվել, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինի. պետք է մերժվի Նիկոլ Փաշինյանի այս թեզը։
Դեռևս մայիսին իմ նախաձեռնությամբ սկսված ստորագրահավաքի արդյունքները շուտով կամփոփվեն. դրանք ապացուցում են, որ հայ ժողովուրդը դեմ է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը։