Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին բախվել են 4 մեքենա
Օրվա իրադարձություններԱրարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 18-ին, ժամը 00։42-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit », «Mercedes-Benz», «Infiniti» եւ «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ 1 քաղաքացի մահացել է, իսկ 16-ը՝ տուժել։
Փրկարարները տուժածներ Գ․ Խ․-ին (ծնված 1990 թ.), Գ․ Պ․-ին (ծնված 1987 թ․), Գ․ Հ․-ին (ծնված 1982 թ․), Շ․ Ժ․-ին (ծնված 1998 թ.), Ա․ Ս․-ին (ծնված 2001 թ.), Գ․ Հ․-ին (ծնված 2002 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 2005 թ.), Ա․ Մ․-ին (ծնված 1964 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1995 թ․), Խ․ Մ․-ին (ծնված 1987 թ.), Ա․ Կ․-ին, Վ․ Պ․-ին (ծնված 1988 թ.), Հ․ Ա․-ին (ծնված 1992 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1971 թ․) եւ անձը չպարզված մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղից Ա․ Գ․-ն, Ա․ Կ․-ն եւ անձը չպարզված քաղաքացին տեղափոխվել են Էրեբունի ԲԿ։
Քաղաքացի Վ․ Պ․-ն (ծնված 1979 թ․) դեպքի վայրում օգնություն ցուցաբերելիս վրաերթի է ենթարկվել եւ տեղափոխվել Արտաշատի ԲԿ, այնուհետեւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։