Անհայտ կորած զինծառայողների ծնողներին հրավիրեցին նախագահի նստավայր, որտեղ գտնվում է Նիկոլ Փաշինյանը
Օրվա իրադարձություններՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
44-օրյա պետարեզմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները կառավարության դիմաց սկսած ակցիան շարունակեցին Նախագահի նստավայրի մոտ, ուր տեղափոխվել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ընդունարանում ծնողները ընդունելության խնդրանքոով դիմում են թողել:
Ծնողները պահանջում են գործողություններ ձեռնարկել անհայտ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու համար: Նրանց մի մասը հայտարարում է, որ պատերազմից հետո իրենց զավակները ադրբեջանցիների տրամադրած հեռախոսներով կապի են դուրս եկել իրենց հետ, հետևաբար համոզված են, որ նրանք ողջ են:
Նրանց կարծիքով՝ իրավասու մարմինները գործողություններ չեն անում իրենց որդիներին գտնելու ուղղությամբ և իրենք ստիպված են նման ակցիաներով հիշեցնել անհայտ կորած զինծառայողների խնդիրները:Դեպքով դատական նսիտն էլ չի ընթանում հետաձգում են, որպեսզի ազատ արձակեն մեղավորներին:
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ բազմաթիվ նամակներ են գրել վարչապետին և նախագահին, սակայն արձագանք չկա և իրենց էլ երբեք նախագահը չի ընդունել:
Ակցիայի մասնակիցներին հրավիրեցին նախագահի նստավայր, որտեղ տևական ժամանակ գտնվում է Փաշինյանը::