Նարեկացի արվեստի միությունում օրերս տեղի ունեցավ միջոցառում «Ջազ պլյուս գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով
ՄշակույթՆարեկացի արվեստի միությունում օրերս տեղի ունեցավ միջոցառում «Ջազ պլյուս գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով։ Միջոցառման ընթացքում հնչում էին համաշխարհային հիթեր: Ըստ «Ջազ պլյուս գեղարվեստական | լուսանկարչություն» միջոցառման կազմակերպիչներից ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանի փորձել են միաձուլել մեղեդիի հնչյուններն ու գեղարվեստական լուսանկարչությունը և ստեղծել յուրահատուկ ու ներդաշնակ աշխարհ:
Միջոցառման կազմակերպիչներից ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության ամբիոնի շրջանավարտ Հարություն Սարգսյանը հանդես եկավ գեղեցիկ երաժշտական կատարումներով:
Միջոցառմանը ներկայացված էին ՀՊՄՀ Կույտուրայի ֆակուլտետի Օպերատորության գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողների և շրջանավարտների լուսանկարչական աշխատանքները: Մասնակիցները շնորհակալագրեր ստացան ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանի և Օպերատորության ,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանի կողմից: