Եվս մեկ մեծ իրադարձություն գալիս է Հայաստան
ԲլոգՏեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) 2024 թվականին կհյուրընկալվի ՀՀ մայրաքաղաք Երևանում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ համաշխարհային այս մեծ իրադարձությունը Երևանը հյուրընկալել է նաև 2019 թվականին: