Շքեղ ծաղկանոց և ճեմուղի՝ Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում (լուսանկարներ)
Lifestyle«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ որակապես նորովի է ձևավորվել Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքը։
«Նոր ձևավորմամբ շքեղ ծաղկանոց և ճեմուղի՝ Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում։ Ձևավորումը կատարվում է նոր մոտեցումներով, ժամանակակից լուծումներով։ Տարածքի ձևավորման համար ընտրվել են մշտադալար և միամյա ծաղկատեսակներ, մշտադալար ծառատեսակներ»,- ասվում է գրառման մեջ։