Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

Ջուրը պետք է ամբողջովին պղտորվի, հետո սկսի պարզվել, բայց վախենամ, թե պարզված ջուրը նորից պղտորենք․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի քանի ամիս է, ինչ «Փաստը» պատմում է տղաների մասին: Ինձ հաճախ են ասում՝ ծանր գործ եք սկսել: Չեմ հերքի: Դարձել ենք մեր երկրի պատմության ու մարդկային կյանքերի վավերագրողը: Մեր չափով, մեր հնարավորությունների ու կարողությունների սահմաններում: Անխոս բարդ ու պատասխանատու գործ է: Ամեն անգամ ներքին անհանգստություն կա՝ իսկ կարողացա՞նք մեր զրուցակցի սերն ու կարոտը, ցավն ու հիշողությունը տեղ հասցնել: Նյութերի հրապարակումից հետո արդեն ընտանիքների արձագանքները հուշում են՝ ստացվեց: Բայց գոնե ինձ համար այս նյութերի ամենակարևոր միտքը ոչ միայն վավերագրումն է պատմության ու անձնական ողբերգությունների, այլ փորձ՝ ցույց տալու, թե որպես պետություն ու հասարակություն ի՞նչ կորցրեցինք:

Գյուղի փողոցներից մեկում՝ սեփական տան բակում, տղաներից մեկը մեքենաներ էր նորոգելու, մյուսը երաժիշտ էր դառնալու, մեկ ուրիշի տարերքը շախմատն էր, այն մեկն էլ օտար լեզուներ էր ուսումնասիրելու: Քաղաքների շենքերի պատերից ժպտացող տղաներն այլևս չեն քայլելու հարազատ բակերում, չեն բարևելու բակում կանգնած տատիկ-պապիկներին, չեն ժպտալու փողոցով անցնող աղջկան, որը գուցե մի օր հենց այն միակն էր դառնալու նրանց համար: Տղաների մասին հիշեցնում են նկարները ու հուշակոթողները: Նրանց բոլորի պատմություններն այնքան տարբեր լինելով՝ այնքան նման են իրար: Դրանք բոլորը չիրականացած երազանքների մասին են: Դրանք նաև անձնազոհության մասին են: Հրամանատարի մասին են, որը կնոջն ասում է՝ տղաներիս մենակ թողնել չեմ կարող, դու ուժեղ ես, կարող ես մենակ մնալ, զինվորի մասին են, որը կրակի տակից դուրս է բերում հրամանատարին կամ նրա դին, երբեմն, ավաղ, սեփական կյանքի գնով:

Մինչդեռ մեզ չեն պատմում այս պատմությունները, մեզ ներարկում են այն միտքը, որ մեր բանակը դասալիքներից, դավաճաններից ու մարտի դաշտը լքողներից էր կազմված: Այդպիսինները եղել են, ինչպես բոլոր երկրներում, ինչպես ցանկացած բանակում ու պատերազմում է լինում, բայց նրանք երբեք մեծամասնություն լինել չեն կարող ու չեն եղել: Պատմելով մեզ «դասալիքների» մասին՝ սպանում են հաղթանակի ոգին, սպանում հավատը, որ կարող ենք նորից ուժեղ լինել, վերականգնել մեր կորսված արժանապատվությունը: Այն կորցրել ենք, որովհետև մեր պարտության մեջ անգամ թույլ չտվեցին մեզ արժանապատիվ լինել, որովհետև մեր ցավն անգամ խաղարկային մի բան դարձրեցին: Մեզ չեն պատմում, թե ժամկետային զինծառայողներն ինչպես են մինչ ի մահ պայքար մղել իրենց դիրքի համար՝ մեն-մենակ մնալով թշնամու դեմ: Մեզ դիրքը լքող զինվորի կամ մի քանի հազար դրամով հայրենիքը վաճառող զինվորականի մասին են պատմում: Երբեմն տպավորություն է, թե սա հալած յուղի պես ընդունում ենք, չէ՞ որ այդպիսով գտնում ենք քավության նոխազներին ու մեզ ազատում մեղքերից ու պայքարելու պատասխանատվությունից:

Հաճախ են փորձագետները, մտավորականներն ասում՝ ամբողջ հասարակությանը մի դատեք մի քանի հոգու արտահայտած մտքերով ու անհիմն հայտարարություններով: Այո՛, մեր հասարակությունը միատարր չէ, վստահաբար կարող ենք դա ասել, կարևոր արժեքների ու գաղափարների վերաբերյալ անգամ չունենք նույն կարծիքը, ցավալի է նաև խոստովանել, որ որպես մարդ նաև ապրումակցելու պարզ զգացումն ենք կորցնում: Այս օրինակը հաճախ եմ բերում. երեխա էի, երբ մեր շենքում ինչ-որ մեկը մահանում էր, մի քանի օր մարդիկ անգամ հեռուստացույցն ու ռադիոն էին շատ ցածր ձայնով միացնում, զսպված էին, տատիկս ասում էր՝ մեր հարյուր տարվա հարևանն էր, ի վերջո, հարգեք, որ վաղն էլ ձեզ հարգեն: Բայց ինչ-որ պահից սկսած փոխվեցինք, անտարբեր դարձանք: Մեզանից շատերն, ավաղ, լիարժեքորեն չեն պատկերացնում, որ պատերազմի հետևանքով ոչ միայն ընտանիքները զրկվեցին իրենց հայրերից ու մայրերից, եղբայրներից ու ամուսիններից, այլ նաև մենք՝ որպես հասարակություն, կորցրեցինք ապագային կապող մեր թելը:

Կա՞ ապագա: Որտե՞ղ է այն թաքնվել, որ որևէ կերպ չենք կարողանում «բռնացնել» նրան: Ցավը միայն որդի կորցրած ընտանիքներ չի մտել, այն ամենուր է: Գուցե նաև ինքներս մեր շուրջ պատնեշ ենք ստեղծել ու չենք ուզում ընդունել իրականությունը, որ վերջնականապես չխելագարվենք: Բայց եթե մարդը սիրտ և նաև ուղեղ ունի, չի կարող անտարբեր մնալ այս ողբերգությանը, այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում, մեր սահմաններին, մեր զինվորների հետ, ինչը դանդաղորեն հոգեմաշ է անում մեզ: Իսկ սոցցանցային տիրույթում մարդիկ կան, որ մեր գլխին բերված այսքան աղետից հետո շարունակում են հայաստանցի ու արցախցի բաժանում անել, մեղադրել իրար, հայհոյել, ատել: Մարդիկ կան, որոնց կյանքում ոչինչ էլ չփոխվեց, մեկը խելացի անասնագոմի բացումն է անում ու կովի էգ ու որձը փորձում տարբերակել, մյուսն էլ՝ թոշակի բարձրացումն ու ասֆալտը, որն, ի դեպ, քանդվում է, աննախադեպ ձեռքբերում որակում:

Բայց կարծես թե նույն մարդն էր..․ Երբ ընկերներիցս մեկի հետ վերջերս քննարկում էինք այն, ինչ կատարվում է մեզ հետ, անկեղծորեն ասացի՝ այսքան ատելության գեներացում որևէ ղեկավարի օրոք չեմ հիշում, տեսնես սրան վերջ կլինի՞, պատասխանեց՝ վերհիշելով իր ավագ գործընկերոջ արտահայտած միտքը՝ ջուրը պետք է ամբողջովին պղտորվի, հետո սկսի պարզվել, զուլալ դառնալ: Բայց վախենամ թե պարզված ջուրը նորից պղտորենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ Աբրահամյան