Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»


«Ապրում եմ հանուն աղջիկներիս, հանուն Աբրահամիս հիշատակի». Աբրահամ Սադոյանը զոհվել է Ջրականում՝ անօդաչուի հարվածից․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աբրահամը մանկության տարիներից ի վեր եղել է շատ խելոք, հավասարակշռված, ազնիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շողիկը՝ Աբրահամի մայրիկը:

Որդու մասին խոսելու հենց առաջին վայրկյաններին անասելի հուզվում է: Կարծես կարող է այլ տարբերակ լինել, երբ պատմում ես երեխայիդ մասին: Հավելում է՝ որդին ընկերասեր էր, բարի, բոլորի հանդեպ հարգալից, որպես երեխա՝ շատ աշխույժ: «Իր մասին կարելի է անվերջ խոսել, ամենալավ բառերով կարող եմ նկարագրել Աբրահամին ոչ թե այն պատճառով, որ իր մայրն եմ, այլ, իրոք, հենց այդպիսին էր մանկության տարիներից, հասուն տարիքում՝ նույնպես»: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում: «Բայց շատ էր սիրում մաթեմատիկան ու հրաշալի սովորում էր: Մի քանի տարի մասնակցել է «Կենգուրու» մրցույթին ու միշտ բարձր միավորներ վաստակել: Երեք տարի հաճախել է նաև ֆուտբոլի»:

Աբրահամը դպրոցն ավարտում է 2020 թ.-ին և անմիջապես զորակոչվում է ծառայության: Տիկին Շողիկն ասում է՝ կրթությունը շարունակելու հետ կապված նպատակներ ուներ, սակայն իր երազանքների ու նպատակների մասին շատ խոսել չէր սիրում. «Ասում էր՝ ծառայությունից վերադառնալուց հետո արդեն հստակ կորոշեմ, թե որտեղ ընդունվել, ինչպես շարունակել կրթությունս: Միայն հստակ էր այն, որ ուզում է ծրագրավորող դառնալ, կրթությունն էլ այդ ուղղությամբ կշարունակեր, բայց չհասցրեց»: Աբրահամը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, բանակ էր զորակոչվել 2020 թ. հուլիսի 31-ին՝ որպես վարորդ:

«ԴՕՍԱԱՖ-ում դասերի մասնակցեց, վկայական ստացավ և զորակոչվեց որպես զինվարորդ: Շատ սիրով մեկնեց ծառայության: Իր ծանուցագրով պետք է օգոստոսի 19-ին մեկներ, սակայն Աբրահամն ասել էր, որ ուզում է շուտ գնալ: Շատ մեծ սիրով գնաց ծառայության, ուզում էր ծառայել, միշտ նշում էր՝ տղեն պետք է անպայման ծառայի: Երբեք չի դժգոհել որևէ բանից: Իր բնավորությունն էր նաև այդպիսին, տրտնջալ չէր սիրում»: Աբրահամը ծառայել է Մեղրիի Ագարակի զորամասում, պատերազմի ժամանակ նրան տեղափոխում են Ջրական: «Սկսվում է պատերազմը, իրենց հոկտեմբերի 3-ից տեղափոխում են Արցախ: Առաջնագծում ու պատերազմի թեժ կետում է եղել, ու մենք ոչինչ չենք իմացել: Ամեն օր, օրը չորս-հինգ անգամ զանգել է մեզ՝ ինձ, հայրիկին, երեք քույրիկներին: Մեզ չի ասել, որ պատերազմի դաշտում է, ասում էր՝ Մեղրիի դիրքերում ենք, պատերազմի հետ կապ չունենք, ինձ հետ ամեն ինչ նորմալ է:

Իր զոհվելուց հետո ենք իմացել, որ Ջրականում է եղել: Հոկտեմբերի 9-ի ցերեկը զանգեց, ինձ հետ խոսեց, ասաց՝ մա՛մ, ինձ տեղափոխում են, սարերում ու դիրքերում կարող է կապ չլինել, հնարավոր է, որ մի քանի օր չզանգեմ, չանհանգստանաս, բառ անգամ չասաց, թե որտեղ է: Իսկ իրենք պատրաստվում էին հերթական մարտին: Հենց այդ գիշերն էլ անօդաչուի հարվածից զոհվեց: Միայն իր զոհվելուց հետո ընկերներից մեկը, որ ողջ է մնացել, պատմել է, թե ինչ ու ինչպես է եղել: Երկու-երեք ամիս ոչինչ չգիտեինք, թե դեպքը ոնց է եղել: Միայն իր ընկերոջ զորացրվելուց հետո շատ մանրամասներ իմացանք»: Աբրահամը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: «Մենք բնակվում ենք Արագածոտնի մարզի Կոշ գյուղում: Իրեն հենց ամսի 10ին տեղափոխել են Աշտարակ քաղաք, Կոշը պատկանում է Աշտարակի տարածաշրջանին: Այնտեղից արդեն երեկոյան մեր համայնքի ղեկավարին են տեղեկացրել, մեզ չէին կարողանում ասել, թե ինչ է պատահել»:

Հաջորդ օրվա առավոտյան արդեն ընտանիքն իմացել է բոթը: «Մենք Աբրահամին տեսել ենք, դեմքը բաց էր, գլխից էր վիրավորվել, բեկորային վնասվածքներ ստացել: Մեր գյուղը 44-օրյա պատերազմի 6 զոհ ունի, 1 զոհ՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ, 1 զոհն էլ Ազատ գյուղի զորանոցում այրված 15 տղաներից մեկն է: Մեր գյուղը 8 զոհ ունի»: Երեք քույրիկների միակ եղբայրն էր Աբրահամը: «Ամեն երեխա ծնողի կյանքում իր տեղն ունի: Իսկ հիմա մեզ իմ երեխաները՝ իմ աղջիկներն են ուժ տալիս կյանքը շարունակելու: Ապրում եմ հանուն իրենց, հանուն Աբրահամիս հիշատակի»:

Հ. Գ. Աբրահամ Սադոյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոշ գյուղի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն Ասլանյան