ԼՂ-ի ղեկավարները պատանդ են պահում այնտեղի հայերին. Ալիև
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրման հարցում և ցուցաբերել առավելագույն կառուցողականություն»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի խոսքերը մեջբերում է «Ազերթաջ»-ը։
Նա կրկին անհարգալից ձևակերպումներ է հնչեցրել Ստեփանակերտի պաշտոնյաների վերաբերյալ, չընդունելով, որ Լեռնային Ղարաբաղում կա իշխանություն, ի դեմս՝ նախագահի, նախարարների, պատգամավորների և այլն։
Նրա խոսքով, «հենց այդ մարդիկ են պատանդ պահում այնտեղ ապրող հայերին»։
Հիշեցնելով, որ Ղարաբաղում հայ ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար ինքը հատուկ ներկայացուցիչ է նշանակել՝ Ալիևն ընդգծել է, որ ԼՂ-ի հայերը կտրականապես հրաժարվել են այդ գործընթացին մասնակցելուց։
«Որոշ ժամանակ անց մենք նրանց նորից հրավիրեցինք։ Հնարավոր սխալը բացառելու համար հերթական անգամ հրավիրեցինք նրանց։ Մենք հերթական անգամ լսեցինք անհամաձայնություն, լսեցինք մերժում։ Եվ ես ասացի, որ դրանից հետո հրավերներ չեն լինելու»,-հավելել է Բաքվի բռնապետը։