Երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի գումար տրամադրելու մասին տեղեկությունը կեղծ է. Մարտիրոսյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հերքում է սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, թե իբրև մարտի մեկից ՀՀ-ում ուժի մեջ է մտել նոր օրենք, որով երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է 30 հազար դրամ:
Մարտիրոսյանը նշում է, որ սա կեղծ է, և պարզաբանում է, թե ինչու.
՛՛Սրանով քարտից փող են տանում։ Եթե չեք հասկանում, թե ինչու է սուտ, մի քանի բան ասեմ.
1. Եթե սենց բան լինի, ձեզ հաստատ Տելեգրամով կամ Ֆեյսբուքում մի անծանոթ չի գրի դրա մասին:
2. Եթե սենց բան կա, ուրեմն գոնե մի այլ տեղ գրած կլինի։
3. Կայքի հասցեն ակնհայտ ուրիշ է, քան նախագահականինը՝ president-am. id381. xyz ՛՛: