Պայթյուն՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության օբյեկտում. կա զոհ և վիրավոր
ՄիջազգայինԱյսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շիրվան-Արազ» գործարան ՍՊԸ-ում։
Այս մասին Azeri Daily-ին հայտնել է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Յաշար Իսակովը։
Նշվում է, որ մեկ մարդ մահացել է, մյուսը՝ ձեռքից վիրավորվել։