Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)

Կրթական համակարգը գլորում են դեպի անդունդ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ հայտարարում են գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու, կրթության մակարդակը բարձրացնելու և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու մասին, բայց գիտակրթական համակարգի խնդիրներն այդպես էլ չեն լուծվում։ Ավելին, ժամանակի ընթացքում նոր համակարգային խնդիրներ են նշմարվում։ Օրինակ՝ տարեցտարի ավելի քիչ դիմորդներ են դիմում ընդունելության համար։ Այդ է պատճառը, որ Հայաստանի բուհերում ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքներով թափուր է 8764 վճարովի և 350 անվճար տեղ։ Այս պատկերը նախ վկայում է այն մասին, որ Հայաստանը լուրջ ժողովրդագրական խնդիրներ ունի, դրա արդյունքում էլ դիմորդների թիվը նվազել է։ Էապես նվազել է նաև դպրոցների աշակերտների թիվը, ինչը ցույց է տալիս, որ դիմորդների թվի հետ կապված խնդիրները շարունակվելու են նաև առաջիկա տարիներին։

Օրինակ` Սյունիքի մարզի 117 դպրոցներից 78-ում կա 100-ից պակաս աշակերտ։ Եթե Հայաստանը կոնկրետ քայլեր չձեռնարկի բնակչության աճը խթանելու և արտագաղթի տեմպերը նվազեցնելու ուղղությամբ, ապա ժողովրդագրական ճգնաժամի բացասական ազդեցությունը կարող է ավելի ուժեղանալ, ինչի արդյունքում աշխատաշուկան ևս տուժելու է, քանի որ չեն լինի անհրաժեշտ քանակությամբ մասնագետներ։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ բուհերում ընդունելության անցողիկ միավորների շեմը իջել է, և թուլացել մրցակցությունը։ Այսինքն՝ գիտելիքների ոչ անհրաժեշտ պաշար ունենալով հանդերձ, դիմորդները կարող են ակնկալիք ունենալ, որ բուհեր կընդունվեն, քանի որ բուհերն իրենց գոյությունը պահպանելու համար շահագրգռված են, որ թափուր տեղերը քիչ լինեն։ Եթե մրցակցություն և որակ չի ապահովվում, ապա բուհում սովորող ուսանողի հետագա մասնագիտացումը լինելու է ոչ բավարար մակարդակի վրա, ինչի արդյունքում էլ որակյալ մասնագետների կարիքն ավելի խորն է զգացվելու։

Մյուս կողմից էլ՝ երիտասարդների շրջանում նվազել է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը։ Շատերը պարզապես չունեն մոտիվացիա, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես են համապատասխան կրթություն չունեցող մարդիկ հայտնվել ամենաբարձր պաշտոններում։ Ավելին, ներկա իշխանությունների կադրային քաղաքականության մեջ կրթության գործոնն ընդհանրապես երկրորդական է։ Մյուս լուրջ խնդիրն այն է, որ կրթական համակարգը համապատասխանեցված չէ այսօրվա աշխատաշուկայի պահանջներին։ Այդ է պատճառը, որ շատ մարդիկ տարիներով սովորում են բուհերում, սակայն հետագայում աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ։ Իսկ եթե բուհեր ավարտած անձինք ցանկանում են աշխատանքի անցնել, ապա լրացուցիչ դասընթացներ անցնելու անհրաժեշտություն է լինում։ Չի գործում բուհական համակարգի, պետական համակարգի ու մասնավոր հատվածի միջև համագործակցությունը և հետադարձ կապը։

Իսկ գիտակրթական ոլորտի մակարդակը բարձրացնելու համար համապատասխան քայլեր ու ոլորտում ներդրումներ կատարելու փոխարեն իշխանությունները քանդում են նույնիսկ եղած համակարգը ու փորձում իբր ամեն ինչ սկսել իրենց, այսինքն՝ «զրոյական կետից»: Ընդհանրապես կրթական ոլորտում փոփոխությունները պետք է կատարել աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից և կտրուկ շրջադարձերի միջոցով։ Օրինակ՝ իշխանությունները նախաձեռնել են մինչև 2030 թվականը ակադեմիական քաղաք հիմնելու ծրագիրը, որի մեջ պետք է ընդգրկված լինի ընդամենը 8 բուհ, ինչը նշանակում է, որ մի շարք բուհեր ուղղակի պետք է դադարեն գոյություն ունենալուց, իսկ որոշներն էլ արհեստականորեն միավորվեն։ Բայց ակադեմիական քաղաքի ստեղծման ու կրթության որակի բարելավման մասին խոսելու հետ մեկտեղ իշխանությունները ջանքուեռանդ չեն խնայում ազգային արժեհամակարգը թուլացնելու և կրթությունն արժեզրկելու ուղղությամբ։

Մյուս կողմից էլ՝ ֆինանսական առումով կրթության և գիտության ոլորտները դադարել են գրավիչ լինել։ Կառավարությունը բազմաթիվ պահանջներ է դնում ոլորտի ներկայացուցիչների առաջ, սակայն ներդրում չի կատարում, որ այդ մասնագետներն ավելի խորացնեն իրենց մասնագիտացումը։ Արդյունքում բարձր մասնագիտացում ունեցող անձինք կորցնում են հետաքրքրությունը ՀՀ կրթության ու գիտության ոլորտում խորանալու նկատմամբ։ Ուսուցիչներն ու գիտնականները մնում են անտեսված, շատ քիչ աշխատավարձ են ստանում՝ ի հակադրություն իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք պատահականության շնորհիվ ստացել են մանդատներ ու պաշտոններ և վայելում են իրենց բարձր աշխատավարձերը, պարգևավճարները և գործուղումները։ Իսկ մինչ այդ կրթական համակարգը գահավիժում է դեպի անդունդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ Սավգուլյան