Ոչ մի խաղաղության պայմանագիր չի աշխատելու, եթե դու ուժեղ չես. Ռուբեն Վարդանյան
ՎերլուծականՈչ մի խաղաղության պայմանագիր չի աշխատելու, եթե դու ուժեղ չես: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն այս մասին ասել է 1in.am-ի հետ զրույցում։
Նախկին պետնախարարը հռետորական հարցադրում արեց` ինչու՞ ենք մեզ խաբում, ինչու՞ ենք սպասում Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում ինչ են խոսում։ «Ինչու՞ ենք թույլ տալիս մեզ դարձնել «պոլի շոր»: Միջազգային կազմակերպություններում լուրջ որոշում կայացնելու կամք չկա: Մենք առաջինը մինչև ուրիշներից ինչ-որ բան պահանջելը, ինքներս պետք է դիրքորոշվենք»,- նշել է պետնախարարը:
Ըստ նախկին պետնախարարի` առաջին կարևոր բանը` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ով դա ասում է, Արցախի թշնամին է. «Բանակցությունների գնալու ենք, երբ լինենք կողմ: Դիվանագիտական աշխատանք չենք անում, ՀՀ-Արցախ խումբ չկա, Սփյուռքից ներգրավված դիվանագետներ չունենք»,- նշել է նա։
Ռուբեն Վարդանյանը փաստել է` Հայաստանի իշխանությունների հետ համագործակցություն չկա և դա տխուր է. «Հայաստանի ու Արցախի ղեկավարությունը պետք է աշխատանքային խումբ ստեղծեին, որը չկա: Արցախը պահանջում է, որ երրորդ կողմը ապահովի հավասար բանակցություններ: Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ սեղանին չկան, այն, ինչ առաջարկվում է` բանակցություն չէ: Մենք պետք է պատրաստ օրակարգով գնանք բանակցության, բայց երրորդ կողմով»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:
Անի Հակոբյան