Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


«ՀՀ իշխանությունների և թշնամի երկրների դիրքորոշումները համընկնում են. դիմադրության միակ օջախն Արցախն է»․ «Փաստ»

Հարցազրույց

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հիմնական թիրախն այսօր Արցախն է, ՀՀ-ի նկատմամբ այս փուլում սիստեմատիկ բնույթ կրող ագրեսիվ դրսևորումներ առանձնապես չկան։ Թե՛ Ալիևը, թե՛ այն միջազգային ուժերը, որոնք իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար շուտափույթ ուզում են Արցախի հարցը փակել, լավ հասկանում են, որ իրենց ծրագրերի իրականացման միակ խոչընդոտն Արցախն է, Արցախի ժողովուրդը, այն ուժերը, որոնց համար տարբեր փաթեթավորումներով Արցախն Ադրբեջանին հանձնելն անընդունելի է։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որի դիտարկմամբ, խոսքն Արցախի այն ուժերի, այն հասարակության մասին է, որոնց համար շարունակում է դոմինանտ լինել ոչ թե զուտ, օրինակ՝ անվտանգության, այլ Արցախի ինքնորոշման իրավունքի պահպանման հարցը։

«Ադրբեջանը, մեծ հաշվով, այսօր հասկանում է, թե որտեղ է թաքնված դիմադրության օջախը։ Իրենք այսօր փորձում են արցախցիների դիմադրելու կամքը կոտրել։ Սա ակնհայտ է, քանի որ Հայաստանի իշխանությունները՝ պաշտոնական Երևանը, վաղուց ձեռքները լվանալով Արցախի հարցից, մի կողմ են քաշվել։ Իսկ լավագույն դեպքում, ինչպես ցանկացած այլ երկիր, զբաղված են Արցախի զուտ հումանիտար հարցերով։ Առավելագույնը փորձում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ դա ներկայացնելով ոչ թե պարտականություն, այլ աջակցություն, այն էլ՝ հսկայական մուննաթով, ինչը տեսանք Փաշինյանի՝ հուլիսի 25-ի ասուլիսի ժամանակ։ Մինչդեռ ֆինանսական աջակցություն ցուցաբերելը ՀՀ իշխանությունների պարտականությունն է, քանի որ Արցախում ՀՀ անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիներ են ապրում»,-ընդգծեց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, համաձայնել է արևմտյան հարթակներից հնչող առաջարկներին, որոնց հիմքում Արցախը հանձնելն է։ «Այդ մասին նա բանավոր հայտարել է, բայց որպեսզի նաև գրավոր փաստի, պետք է թեկուզ սին խոստումների տեսքով ինչ-որ հավաստիացումներ ստանա առ այն, որ արցախցիների իրավունքները և անվտանգության հարցերն ինչ-որ միջազգային երաշխիքներով ապահովված են լինելու։ Սա նրա համար է, որ Արցախի հանձնումը բացատրի նրանով, թե ինքը երաշխիքներ է կորզել ինչ-որ միջազգային խաղացողներից, երկրներից։ Թե՛ նա, թե՛ այդ երկրները լավ են հասկանում, որ այս երաշխիքները որևէ նշանակություն չեն ունենալու, և շատ կարճ ժամանակում այդ ամենը էթնիկական զտումների, ցեղասպանության նոր ակտերի է վերածվելու։ Լավ հասկանալով սա՝ ուզում է թղթի վրա, իբրև թե, կորզել այդ երաշխիքները, որ հետո, երբ լինեն էթնիկական զտումներ, արցախցիները ստիպված լինեն լավագույն դեպքում ողջ ու առողջ լքել իրենց փոքր հայրենիքը, հերթական անգամ ասի՝ «ես, իհարկե, պատասխանատու եմ, բայց մեղավո՞ր եմ, տեսե՛ք՝ ովքեր էին այդ երաշխիքները տվել»,-ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով, սակայն, միջազգային խաղացողներից և որևէ մեկը չի ուզում այդ պատասխանատվության տակ մտնել։ «Միջազգային խաղացողները լավ են հասկանում, որ չեն վերահսկելու իրավիճակը։ Իրենց դա չի էլ հետաքրքրում, իրենք ուզում են, որ Արցախի հարցը փակվի, որպեսզի Արցախից դուրս գա ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։Հետո ուզում են, որ հետագայում այս տարածաշրջանում ռուսների դերակատարումը կա՛մ զգալիորեն նվազի, կա՛մ ռուսական ռազմաբազան հանելու հարց դնեն։ Ինչ վերաբերում է ռուսներին, ապա այս ամբողջ գործընթացում, ունենալով իրենց շահերը, իրենք իրենցն են ուզում։ Խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթի մասին է, ըստ որի՝ իրենք են վերահսկելու կոմունիկացիաները։ Իրենց հետաքրքրում է ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում առնվազն 5 տարի մնալու հարցը։ Այդ պատճառով առաջարկում են, որ, այսպես կոչված, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պայմանավորված լինի Արցախի բնակչության անվտանգությամբ և իրավունքների պահպանմամբ՝ մեկ փաթեթով։ Ռուսները լավ հասկանում են, որ դա բավականին բարդ խնդիր է. Ադրբեջանը չի համաձայնում, որ Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների հարցը միջազգայնացվի»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նախօրեին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձները հենց այս տրամաբանության ներքո էին։

«Այսինքն, ի տարբերություն ադրբեջանական կամ թուրքական կոնցեպտի, որին ոչ ֆորմալ առումով համաձայնել է Նիկոլ Փաշինյանը, ռուսներն առաջարկում են վերոնշյալ մեկ փաթեթը։ Ըստ էության, ասում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կյանքի կոչելուց հետո միայն կարելի է ռեալ դուրս գալ խաղաղության պայմանագրի վրա, որովհետև հակառակ դեպքում, եթե արցախցիների ճակատագրի հարցը երաշխիքներով չի լուծվելու, որևէ խաղաղության պայմանագիր չի աշխատելու։ Բացի այդ, ռուսները հետևյալն են հասկացնում. եթե անգամ իրենց տարբերակն անցկացնելու ռեսուրսները բավարար չեն, ապա, ամեն դեպքում, ունեն այնքան ռեսուրս, որ կկարողանան թույլ չտալ, որ անցնի թուրք-արևմտյան տարբերակը»,-շեշտեց նա։

Անդրադառնալով Արցախից հնչող ուղերձներին, այս օրերին տեղի ունեցող ակցիաներին, հանրահավաքներին՝ Վիգեն Հակոբյանը մինչ այդ մի քանի դիտարկում արեց։ «Հայաստանի Հանրապետության այսօրվա դիրքորոշումը Արցախի ու այնտեղի ժողովրդի նկատմամբ բնորոշ է ոչ բարեկամ երկրի դիրքորոշմանը։ Սա ցույց տվեց նաև Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ ՀՀ-ի ոչ բարեկամական դրսևորումների պարագում, երբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումները գրեթե 100 տոկոսով համընկնում են թշնամի երկրների դիրքորոշումների հետ, միակ հույսը և դիմադրության միակ օջախն Արցախի Հանրապետությունն է։ Եթե Արցախը վերածվում է ամրոցի, այդ դեպքում համոզված եղեք, որ կգտնվեն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խաղացողներ, որոնք կփոխեն իրենց դիրքորոշումները նաև պրակտիկայում»,-ասաց նա։

Վիգեն Հակոբյանն ընդգծեց՝ երբ ասում է՝ Արցախը դիմադրում է, նկատի ունի, որ Արցախի հասարակությունն է դիմադրում։ «Ինչ վերաբերում է այնտեղի իշխանությունների երկչոտ վերաբերմունքին, իհարկե, շատ ավելի հեշտ է որպես մեղավոր տեսնել աշխարհաքաղաքական կենտրոններին, Կարմիր խաչին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կրեմլին, Սպիտակ տանը և այլն, բայց աչքի տակ չտեսնել գլխավոր մեղավորին՝ ՀՀ իշխանություններին։ Մինչդեռ անգամ ՌԴ ԱԳՆ մակարդակով է հայտարարվել, որ այն բանից հետո, երբ Փաշինյանը և իր վարչախումբը ընդունեցին, որ Արցախն Ադրբեջանի մաս է, բանակցությունների ու միջնորդական առաքելության տրամաբանությունը փոխվեց։ Հայտարարեցին, որ այս պարագայում պետք չէ մեղքը գցել երրորդ երկրների, մասնավորապես՝ ՌԴ-ի վրա։ Արցախի իշխանությունների հայտարարությունները, կարծում եմ, Երևանից թելադրվող վեկտորի տրամաբանությամբ են արվում, այսինքն՝ «բացի մեզնից, բոլորից բողոքել»։

Մինչդեռ թե՛ արցախյան, թե՛ հատկապես երևանյան ցույցերի ելույթների ամենագլխավոր թիրախը պետք է ՀՀ կառավարական շենքը լինի։ Իսկ այս դեպքում պարզ է, որ այս ամենը կառավարվող է։ Ցավոք, Արցախի այսօրվա ղեկավարությունը գուցե ինչինչ պատճառներով, գուցե փաստերի ճնշման տակ չի անցնում այն կարմիր գիծը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը դուրս է քննադատությունից։ Վերջին շրջանում մեկ- երկու անգամ հայտարարեցին, որ արգելում են իրենց անունից խոսել, բայց լավագույն դեպքում շատ թույլ հասցեագրված և անանուն հայտարարություններ են լինում։ Ում ասես՝ նամակ են գրում, բայց չեն ասում, որ կոնկրետ Փաշինյանն օրումեջ հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է։ Մի կողմից՝ հայտարարում է՝ «Արցախն Ադրբեջան է», հետո աշխարհի երկրներից պահանջում, մի բան էլ մուննաթ գալիս, թե ինչու անվտանգության երաշխավոր չեն կանգնում։ Մի կողմից՝ ասում է, որ Ադրբեջանը էթնիկական զտումներ, ցեղասպանության հող է նախապատրաստում, մյուս կողմից՝ Ստեփանակերտին ու Բաքվին իրար հետ պայմանավորվելու խորհուրդներ է տալիս»,-հավելեց նա։

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ ամեն ինչ Արցախից է կախված. «Ամեն ինչ կախված է նրանից, թե Արցախն ինչպես իրեն կդրսևորի։ Ավելի ամուր, պաշարված ամրոցի տակտիկա կկիրառի՞, թե՞ ՀՀ-ի՝ ձեռքերը լվանալու, Արցախին մենակ թողնելու դիրքորոշումը, նաև աշխարհի անտարբերությունը կկոտրեն իրենց։ Եթե աշխարհի շահագրգիռ խաղացողները տեսնեն, որ նման գործոն կա, իրավիճակում փոփոխություն կլինի»։ Ինչ վերաբերում է ՀՀ-ում հստակ օրակարգի ձևավորման հնարավորությանը, Վիգեն Հակոբյանը նշեց, որ կան ռեսուրսներ։

«Լուրջ և ըմբոստ ռեսուրս, որը կարող է հարցեր լուծել։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ ոչ թե փորձագետները, քաղաքագետները, քաղտեխնոլոգները խոսեն, այլ հայաստանյան քաղաքական, հատկապես ընդդիմադիր գործիչները։ Անընդհատ կոնսուլտացիաների մասին խոսելու փոխարեն պետք է ասեն, թե իրենք, ի վերջո, ինչ են ուզում անել։ Տարիներով ինչ-որ կոնսուլտացիաներ են ընթանում, ես վախենում եմ, որ եթե մի քիչ էլ երկարեն դրանք, իրենք արդեն այլ երկրի կազմում են կոնսուլտացիա անելու։ Ես համոզված եմ, որ ՀՀ-ում փոփոխությունների ռեսուրս կա։ ՀՀ-ում փոփոխությունների բացակայության դեպքում Արցախը մենակ է մնալու, ինչը արդեն տեսանք։ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն էր, ամեն ինչ նորմալ էր, ՀՀ-ն դադարեց Արցախի անվտանգության երաշխավորը լինել, ոչ ոք այդ պարտականությունը ստանձնել չի ցանկանում։ Լավագույն դեպքում խաղաղապահ կոնտինգենտով փորձում են էթնիկ զտման, ցեղասպանության չհասցնել, այն էլ՝ կասկածելի հաջողությամբ, քանի որ Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ-ն դադարել է այդպիսին լինել»,եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան