«Որևէ դրական զարգացում չկա»․ Վահան Կոստանյանը՝ հումանիտար բեռն Արցախ տեղափոխելու մասին
ՎերլուծականԴիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Սյունիքում են՝ տեսնելու հումանիտար բեռը, որ նախատեսված է Արցախի հայրենակիցների համար, կանգնած է, և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Վերջինիս տեղեկացմամբ, սակայն, այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում չկա։