Բուֆոնը որոշել է ավարտել կարիերան
Սպորտ45-ամյա լեգենդար իտալացի դարպասապահ, աշխարհի չեմպիոն Ջանլուիջի Բուֆոնը որոշել է առաջիկայում հայտարարել պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Sky-ը։ Այժմ նա իտալական «Պարմայի» խաղացող է։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Իտալիայի երկրորդ դիվիզիոնի անցած մրցաշրջանում Բուֆոնը մասնակցել է 18 հանդիպման, բաց թողել 22 գոլ։
Բուֆոնը տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ էր ստացել Սաուդյան Արաբիայից, սակայն չի ընդունել։