Մարիա Չանդիրյանն ամուսնացել է
LifestyleՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարուհի, դերասանուհի Մարիա Չանդիրյանն ամուսնացել է։ Մարիան արարողության որոշ կադրերով կիսվել է ինստագրամյան իր էջում։
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցեկ Սուրբ Աննա եկեղեցում։ Հարսնացուն կրել է շքեղ սպիտակ զգեստ՝ լայն շրջազգեստով, ուսերն ընդգծող թեւքերով, իսկ պարանոցը շեշտել է մարգարտյա հուլունքներով։ Մարիան նախընտրել է կոկիկ հավաքված դասական սանրվածք եւ դիմագծերը շեշտող, բայց նուրբ դիմահարդարում։ Ինստագրամյան Story բաժնի հրապարակումներում երեւում է, որ պարուհին ամուսնու համար կատարել է Սիրուշոյի «Ես ու դու» երգը։
Մարիայի ամուսինը պրոֆեսիոնալ մարզիկ Գագիկ Գրիգորյանն է։
Հավելենք, որ մինչ ամուսնությունը, Մարիան կազմակերպել էր նախահարսանեկան խնջույք, որն անց է կացվել բացօթյա լողավազանի տարածքում։ Միջոցառման համար պարուհին կրկին ընտրել էր սպիտակ զգեստ՝ ամառային ու եթերային ոճում։