Ստեփանակերտում ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին հրացանից կրակոցներ է արձակել
Օրվա իրադարձություններԼուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:
Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։
Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։
Նա բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են։