«Մեծ խաղի» ռևանշ. ո՞րն է Փաշինյանի իրական դերը Արևմուտքի ծրագրերում. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
sm.news–ը «Պատգամավոր Մեդվեդևը բացահայտել է Փաշինյանի իրական դերը Արևմուտքի ծրագրերում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետի վերջին բարձրագոչ հայտարարությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի մասին կարող է դուր գալ միայն ԱՄՆ-ին ու Բրիտանիային: Փաշինյանն ակնարկել է, որ Ռուսաստանն իբր ազդեցություն չունի Հարավային Կովկասում։ Դրա հետ համաձայն չէ լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը։
Նա հիշեցրել է, որ միշտ էլ Հարավային Կովկասում պատերազմ է սկսվել հենց որ Ռուսաստանի, կամ նույնն է՝ Խորհրդային Միության դիրքերը տարածաշրջանում սկսել են թուլանալ։ Պատգամավորը որպես օրինակ բերել է 1988 թվականը և այն ժամանակվա իրադարձություններն անվանել «Արևմուտքի մեծ խաղի» շարունակություն։ Նա ակնարկել է, որ Հայաստանի վարչապետի նման հարձակումները Ռուսաստանի վրա բրիտանացիներին ու ամերիկացիներին պետք է շատ գոհացնեն։ «Փաշինյանը մարդ է, որ նշանակվել է 1918-20 թվականներին չստացված «Մեծ խաղում» ռևանշի հասնելու համար։ Հետագայում չի աշխատել նաև 1940 թվականին ռևանշի հասնելը:
Անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն ամբողջությամբ չի ստացվել։ Հիմա անգլո-սաքսոնները, կարծես թե, կարող են բավարարված լինել։ Չնայած, իհարկե, ամեն ինչ դեռ փաստ չէ։ Բայց գործողությունների ընթացքը պարզ է: Միաժամանակ, Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից կդառնա հայկական պետականության վերջի սկիզբը։ Դե, գուցե և միայն սուբյեկտայնության առումով։ Բայց Փաշինյանը թքած ունի նման մանրուքների վրա»,ասել է Մեդվեդևը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում