Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Իլգար Սաֆարովը։
Նշվում է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո հետազոտվել է և տեղափոխվել բուժհաստատություն:
«Բժիշկները հետազոտել են նրան։ Հետազոտություն անցկացնելուց հետո նրան տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ», - ասել է նա։
Նշվում է նաև, որ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել և կատարվել նախնական հարցաքննություն:
Այս պահին նրա նկատմամբ կատարվում են այլ քննչական գործողություններ։