2026 թ. վճարելու ենք չորս անգամ ավելի շատ անշարժ գույքի հարկ, քան 2021 թ. Մեսրոպ Առաքելյան
Բլոգ2026թ. վճարելու ենք 4 անգամ ավելի շատ անշարժ գույքի հարկ, քան 2021թ։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Իշխանությունները գլուխ են գովում, որ Երևանի բյուջեի սեփական եկամուտները աճել են։
Ուղղակի երևանցիները սկսել են ավելի շատ անշարժ գույքի հարկ (գույքահարկ) վճարել, քանի որ 2022թ. անշարժ գույքի հարկը բարձրացել է 20%-ով։ Այս տարի այն կբարձրանա ևս 17%-ով։ Եվ այսպես ևս մի քանի տարի։ 2026թ. վճարելու ենք 4 անգամ ավելի շատ անշարժ գույքի հարկ, քան 2021թ.։
Ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, հարկի մատերիալ ա...»,- գրել է նա։