Ադրբեջանցի զինծառայողը կրակել է ինքն իրեն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի Սալյանի շրջանի Խալաջ գյուղի ուղղիչ հաստատությունում զինծառայողը կրակել է ինքն իրեն. հաստատել են Քրեակատարողական ծառայությունից։
Սալյանի շրջանի Խալաջ գյուղի թիվ 5 ուղղիչ հիմնարկում զինծառայողը կրակել է ինքն իրեն.
Թիվ 5 ուղղիչ հիմնարկում ծառայողական զենքից հրազենային վիրավորում է ստացել 2004 թվականին ծնված զինծառայող Շամխալով Ուլվի Իլյաս օղլուն։ Տուժածը տեղափոխվել է Սալյանի շրջանային հիվանդանոց և վիրահատվել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Այս փաստով զինդատախազությունը քննություն է իրականացնում։