Լադայի վարորդը Կոտայքում մարզում վրաերթի ենթարկել 63-ամյա կնոջ
Օրվա իրադարձություններՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 08։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գարեգին Կ․-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Նունուֆար Հ․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Աբովյան» ԲԿ։
Վրաերթի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։