Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


«Անկախ նրանից, թե ինչպիսի հայտարարություններ կանի, ինչպես կսեղմի օղակը մեր պարանոցի շուրջ, մեր որոշումը կայացրել ենք». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «տեղեկություն կա, որ Ադրբեջանն ուզում է Լաչինի միջանցքը միակողմանի բացել»: Սա ենթադրում է, որ մարդիկ կկարողանան հեռանալ Արցախից, բայց վերադառնալ՝ ոչ: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այսպիսի հայտարարությունների հետ կապված ասում է՝ ցավոք, դրանք օրինաչափ են դարձել:

«Սա ցցուն ապացույցն է նրա, որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի անձ, որը ո՛չ քաղաքական, ո՛չ պետական գործիչ համարվել չի կարող: Նա ինչպիսին եղել է դեղին մամուլի աստղ կամ կարկառուն ներկայացուցիչ, այդպես էլ մնացել է: Նա ինչ-որ ինֆորմացիայի կրիչ է, որը այստեղից կամ այնտեղից ձեռք է գցում, իսկ հետագայում որպես փաստ ներկայացնում հանրությանը: Սա, մեղմ ասած, անթույլատրելի է, որովհետև երկրի ղեկավարը իրավունք չունի այդպիսին լինել, նման անձը չի կարող երկիր ղեկավարել, առավել ևս նման իրավիճակում գտնվող, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, գումարած այն պատասխանատվությունը, ինչքան էլ նա խուսափի, որն ունի Արցախի մասով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ այն մանիպուլ յացիաները և տեխնոլոգիաները, որոնք կիրառում է ՀՀ վարչապետը, քաղաքականության և պետական գործունեության հետ որևէ աղերս չունեն: «Ըստ էության, նա անցել է իր գործունեության հաջորդ փուլին, երբ ուղղակի Ալիևի նարատիվներն է հնչեցնում, առաջ տանում: Որպես ինֆորմացիայի կրող՝ Փաշինյանը մեզ փոխանցում է այն, ինչը մեզ համար գաղտնիք չէր, դա բազմիցս տարածվել էր ադրբեջանական քարոզչամեքենայով: Խոսքն Արցախից մարդկանց տեղահանելու մասին է: Սա Ադրբեջանի իշխանությունների նպատակն է: Ուղղակի մեկ բան՝ չի կարող Փաշինյանն այլևս մեր փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնել: Այո, ինչպես թշնամական պետության ղեկավարը, կարող է մեզ ճնշել, այլ ուղղությամբ տանել: Ականատես եղանք, թե ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հանդես եկավ Հայաստանից մեկնած և Արցախի շահերը ներկայացնող անձը: Բայց, միևնույնն է, որոշումը կայացրել ենք և դրանով արդեն իսկ թե՛ իր, թե՛ իր ադրբեջանցի գործընկերոջ ծրագրերը խափանել ենք: Ուղղակի իրենց թվում է, որ առավել ճնշումների ենթարկելով՝ լինի հոգեբանական, թե ֆիզիկական, հաջողության են հասնելու: Չեմ ուզում պաթոսախեղդ ինչ-որ բան ասել, թե մենք այլ ենք, չէ, սովորական մարդ ենք, բայց հասել ենք մի իրավիճակի ու կարգավիճակի, երբ հոգեբանորեն հետ կանգնելն անհնար է: Շուտով ինն ամիս կլինի, ինչ անասելի, անմարդկային զրկանքների միջով ենք անցնում: Այնպես որ, անկախ նրանից, թե ինչպիսի հայտարարություններ կանի, ինչպես կսեղմի օղակը մեր պարանոցի շուրջը, միևնույնն է, մեր որոշումը կայացրել ենք»,նշում է մեր զրուցակիցը:

Միջանցքի միակողմանի բացումը էթնիկ զտման դասագրքային օրինակ է որակվում, բայց ստացվում է, որ շատերն, օրինակ՝ կհայտնվեն սեփական առողջության և Արցախ չվերադառնալու երկընտրանքի մեջտեղում: «Օրերս մի մայրիկի հետ էի զրուցում, որի դեռահաս որդին առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք Արցախում չեն կարողանում լուծել: Գրանցված է Կարմիր խաչի ցուցակում, որ հրատապ բուժօգնության կարիք ունի, բայց մայրիկն ասում է, որ անընդհատ հետաձգում է Հայաստան մեկնելը՝ «չեմ կարողանում հոգեբանական պատնեշն անցնել, որ իմ որդու հետ, ում օրորոցից որպես տղամարդ եմ մեծացնում, պարզենք մեր անձնագրերն ադրբեջանական կողմին ու անցնենք, դա համարում եմ ինտեգրման սկիզբը, չեմ ուզում անցնել այդ ստորացումը»: Բառիս բուն իմաստով այսօր պատերազմ է, որին Արցախը դիմակայում է»,-ասում է Արցախի ԱԺ պատգամավորը:

Ակնայով «այլընտրանքային» ճանապարհի շուրջ քննարկումները ևս չեն դադարում: «Ճնշումներն Ադրբեջանի կողմից իրականում բավականին մեծ են, նաև՝ այդ ճանապարհի շահագործման մասով: Արցախում ունենալով թույլ իշխանություն՝ երեք տարվա ընթացքում ականատես ենք լինում, թե ինչպես են ամենափոքր ճնշման դեպքում տեղի տալիս: Դրա վառ ապացույցն է նախորդ տարի Բերձոր, Աղավնո և Ներքին Շոշ համայնքների հանձնումը: Այն ժամանակ աղաղակում էինք, որ չի կարելի դա անել, դա ազատում է թշնամու ձեռքերը, հետագայում կհայտնվենք շրջափակման մեջ, պահանջում էինք՝ եթե ստիպված գնում են այդ քայլին, գոնե եռակողմ ստորագրություններով հաստատեն Լաչինի միջանցքի տեղափոխումը: Արցախի իշխանությունները համարում էին, որ խուճապ ենք առաջացնում, չենք թողնում, որ Արցախն ավելի անվտանգ և զարգացած ապագա ունենա:

Եղավ այն, ինչից վախենում էինք: Հիմա նորից նույն ընտրության առջև ենք կանգնած: Եթե իշխանություններն այլ ճանապարհի հարցով ևս տեղի տվեցին, դա կլինի ինտեգրման սցենարի կատարումը, ինչը թույլ տալ չի կարելի: Քննարկումների ժամանակ իշխանությունները չեն էլ ասել, թե ինչ առաջարկ կա Ադրբեջանի կողմից, որպես այդպիսին՝ փաստաթղթային որևէ առաջարկ չկա էլ: Լրատվամիջոցներով կամ էլ այլ խողովակներով, որոնց մասին տեղյակ էլ չենք, առաջարկներն Արցախ են հասնում: Ադրբեջանը պատրաստ է նույնիսկ դատարկ մեքենաներ տեղափոխել թեկուզ մեկ անգամ, որ ցույց տա աշխարհին, թե այդ ճանապարհը շահագործվեց: Ծանոթ ենք ադրբեջանական խորամանկությանը: Մի քանի անգամ գուցե թույլատրեն Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխում, սակայն հետո միանշանակ փակելու են այն և թողնեն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը: Այդ ժամանակ միջազգային հանրությունը մեզ չի հասկանա, եթե մեկ անգամ թույլ եք տվել, իսկ որևէ մեկը չի տեսնի՝ մեքենաները դատարկ էին, թե բեռներ կային, ապա ի՞նչ խնդիր կա այդ ճանապարհով սնունդ ստանալու և սովից չմեռնելու, եթե խնդիրը սովից մեռնել կամ չմեռնելն է: Սա քաղաքական խոր ենթատեքստ ունի, խորամանկություն է, որին Արցախի իշխանությունները չպետք է տրվեն»,-հավելում է մեր զրուցակիցը:

 

Զրույցի վերջում՝ Արցախի ներքաղաքական իրավիճակի մասին: «Ներքաղաքական իմաստով վայրիվերումներ չեն էլ եղել: Արայիկ Հարությունյանն է բաժակի մեջ փոթորիկ ստեղծել, ասաց՝ հրաժարական եմ տալիս, այլ տեղերում սկսեց խոսել, որ իրենից փորձել են կորզել այդ հրաժարականը, մանիպուլ յացիաներ անել, «Կարեն Մաթևոսյան» կրկես սարքեց, փորձեց ԱԺ-ն թիրախավորել, իր վրայից սլաքները փոխել և այլ ուղղությամբ տանել, դա իրեն բնորոշ է: Սա ինչ-որ ցուցադրական մի բան էր, որն արվում էր ոչ թե Արցախի, այլ՝ Արցախից դուրս հանդիսատեսի համար: Հունվարին, երբ էլի ընդվզում կար հասարակության մեջ և իշխանությունից պահանջներ կային, Հարությունյանը կրկին խոսեց հրաժարականի մասին, այնուհետև մեկ այլ ձևաչափով Երիտասարդության պալատում թատերական ներկայացում տեղի ունեցավ, որից հետո նա կարողացավ այսքան ամիս իր իշխանավարումը շարունակել: Հիմա նորից ընդվզում կար, նորից պահանջներ կային, և նա նորից նույն ձևաչափը, որը փաստորեն արդյունավետ էր, կիրառեց, սակայն այս անգամ ավելի խիստ, խրոխտ դեմքով մարդկանցով, զինվորական համազգեստով, զենքով ու պետական պաշտոնյայի մասնակցությամբ ինչ-որ բեմադրություն տեղի ունեցավ:

Այսօր Արցախում կան բավականին սթափ քաղաքական ուժեր, որոնք չեն տրվում որևէ մանիպուլ յացիայի, հորդորի ու խոստման, այդ քաղաքական ուժերի կուսակցական շահը դարձել է Արցախի փրկությունը: Դրա շուրջ միավորված են խորհրդարանական ընդդիմությունը՝ «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունները: Նրանց շուրջ մեծ համախմբում կա: Վերջին երեք տարվա ընթացքում չենք շեղվել մեր նպատակից, տեսլականից ու ծրագրերից: Սառնասրտորեն մեր աշխատանքն առաջ ենք տանում, ջանում ենք թույլ չտալ այն վայրիվերումները, որոնք փորձում են անել և քաոսային վիճակներ ստեղծել: Դեռևս ստացվում է, հուսամ, որ այդպես էլ շարունակվելու է»,-եզրափակում է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին