Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Ի՞նչ կապ ունի անասնակերը «ֆուրաժային» գլխարկի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչքան էլ զարմանալի է, բայց ներկայում բանակում և բազմաթիվ հատուկ ծառայությունների սպայական համազգեստի անբաժանելի մաս կազմող գլխարկը՝ ֆուրաժկան, արմատներով գալիս է «ֆուրաժ» բառից (ֆրանսերեն fourrage նշանակում է անասնակեր)։ 18-ից մինչև 20-րդ դարի սկիզբը բանակում (ինչպես ռուսական, այնպես էլ գրեթե բոլոր մյուս երկրների) գոյություն է ունեցել պաշտոն՝ ֆուրաժիր: Դա կրտսեր պաշտոն էր, որը պատասխանատու էր անասնակերի համար, այսինքն՝ կեր հայթայթել ձիերի և այլ կենդանիների համար: Երբեմն որոշ զորամասերում եղել են և՛ եզներ, և՛ էշեր, և՛ ջորիներ, հատկապես Կենտրոնական Ասիայում գտնվող վայրերում։ Այստեղից էլ, ի դեպ, գալիս է «ֆուր» բառը՝ երկար ծածկված սայլ, որով տեղափոխել են անասնակերը։ Անասնակեր հավաքելու գործը ամենամաքուրը չի եղել, քանի որ ֆուրաժիրները մասամբ կատարել են նաև անասնապահի պարտականություններ։ 18-րդ դարի կեսերից ռուսական բանակում մոդայիկ էին հիմնականում կոշտ գլխարկները՝ կիվերները՝ հրացանակիրների, հուսարների ու նիզակակիրների դեպքում, կալպակները՝ հրետանավորների դեպքում, և այլն։

Բարձր, կոշտ կիվերի և նույն կոշտության «կալպակի» հիմնական խնդիրն էր պաշտպանել զինվորի գլուխը բեկորներից ու հարվածներից: Բայց նման գլխարկով այլ աշխատանք կատարելը լիովին անհարմար էր։ Այդ իսկ պատճառով էլ 1797 թվականին ֆուրաժիրների համար ընդունվեց հատուկ փափուկ գլխարկ։ Դրանք կոչվում էին «ֆուրաժային գլխարկներ». սկզբում դրանք փափուկ էին, եզրաբոլորքը որոշակի բարձրության վրա խիստ նեղանում էր, գլխարկը կրելու ժամանակ կիսով չափ ծալվում էր կողքի, ծայրին էլ պոչիկ կար գեղեցկության համար։ Ինչո՞ւ ընտրվեց նման ձև, Աստված գիտի... Ըստ երևույթին, կայսրին դա ինչ-որ կերպ դուր էր եկել: Ֆուրաժիրը, սակայն, համարվում էր ոչ մարտական պաշտոն, և, հետևաբար, առաջին գլխարկները չէին փայլում գեղագիտությամբ: Սկզբում դրանք պարզապես մաշված համազգեստից էին կարվում հենց գնդերի արտադրամասերում։ Գլուխը տաք է պահում՝ հերիք է: Աստիճանաբար ֆուրաժկաները տարածվեցին բանակի բազմաթիվ ճյուղերում: Օրինակ՝ այնտեղ, որտեղ կրում էին կիվերներ. ի դեպ, դրանք ձևով նման էին:

Իսկական ռուսական ֆուրաժկան, որպես ամենօրյա գլխարկ բանակի և նավատորմի տարբեր ստորաբաժանումների ստորին չիների, ինչպես նաև կուրսանտների և, որոշ դեպքերում, սպաների համար, հայտնվել է 1811 թվականի հոկտեմբերի 25-ին: Այդ օրն է համարվում ֆուրաժկա գլխարկի պաշտոնական ծննդյան օրը, չնայած այն դեռ կոչվում էր «ֆուրաժային գլխարկ»: Ծովային անհովար գլխարկը, ի դեպ, նույն ծագումն ունի։ Ավելին, դրանց ժամանակակից տեսակները ավելի մոտ են «ֆուրաժային գլխարկին», քան ցամաքային զորքերի սպաների ֆուրաժկաները: Ահա թե ինչու հայտնի զորավար Միխայիլ Կուտուզովը բազմաթիվ նկարներում և փորագրություններում պատկերված է այնպիսի գլխարկով, որը շատ է հիշեցնում անհովար գլխարկը: Ֆուրաժկայի ճակատագիրը եղել է բուռն ու խառը։ 1862 թվականին այն չեղարկվել է, տասը տարի անց վերադարձվել հեծելազորին:

1881 թվականին գլխարկը վերականգնվել է բոլոր տեսակի ցամաքային զորքերում: Բանակի, պահակախմբի, հեծելազորի և հետևակի, պահակախմբի և բանակի գնդերի գլխարկները տարբերվում էին դիզայնով, կոկադի գտնվելու տեղով, առկայությամբ կամ բացակայությամբ, երեսկալով և շատ այլ բաներով:Որոշ ժամանակաշրջաններում գլխարկներն ունեցել են ստորաբաժանումների անվանումներ (այս սովորույթը ամրագրված էր նավատորմի մեջ, որտեղ ժապավենի վրա ասեղնագործված էր նավի անունը)։ Նաև ֆուրաժկաներ են կրել քաղաքացիական գերատեսչությունների շատ պաշտոնյաներ, օրինակ՝ հանքարդյունաբերության, երկաթուղու և այլն: Ֆուրաժկա գլխարկի քաղաքացիական տարբերակը կոչվում է կարտուզ: Այն տարբերվում է ձևով և դիզայնով, գլխարկը չունի կոշտ ներդիրներ, որոնք գլխարկին տալիս են խիստ ձև:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ՎենսԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան