Ցավալին այն է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թիրախավորում են դպրոցականներին. Մանե Թանդիլյան
TVԱռաջին անգամ չէ, որ ահազանգեր ենք ստանում թմրանյութերի ահագնացող չափերով տարածման մասին։
Ցավալին այն է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թիրախավորում են դպրոցականներին:
Այս վտանգավոր երևույթը կանխելու որևէ գործուն քայլ ՝ հանրակրթության բնականոն ընթացքի ապահովման պատասխանատուների կողմից, տեսանելի չէ։
Այնինչ սա ուղղակիորեն ազգային անվտանգության հարց է։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այս մասին խոսել է Արաբկիր վարչական շրջանում՝ քարոզարշավի ընթացքում։